Страницы

вторник, 7 апреля 2015 г.

Երկրաշարժ



Երկրաշարժ




Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները: Դրանք ծագում են երկրակեղևում կամ միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով և տարածվում մեծ հեռավորությունների վրա:
Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ծովափնյա շրջաններում երկրաշարժն ուղեկցվում է ջրի հսկայական ալիքներով, որոնք ցամաքի մեծ տարածքները ծածկում են ջրով:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: Օջախի վերևում գտնվող Երկրի մակերևույթի մասը կոչ¬վում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն): Երկրակեղևի տեղաշարժերը կարող են առաջանալ տարբեր խորություններում; Հիմնականում երկրաշարժի օջախները 10—50 կմ խորության վրա են: Երկրաշարժի վերնակենտրոնում մակերևույթի ցնցման ուժն առավելագույնն է: Որքան վայրը վերնակենտրոնից հեռու է, այնքան այղ ուժը փոքր է:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով’ բալերով։ Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք «զգում են» միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը 9-բալանոց էր: Այն առաջացրեց մեծ ավերածություններ և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
Երկրաշարժը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 1 միլիոն երկրաշարժ: Փաստորեն, մեր մոլորակում յուրաքանչյուր րոպեի ընթացքում տեղի է ունենում միջին հաշվով երկու երկրաշարժ: Երկրաշարժեր առավել շատ են լինում երկրածալքերում, որտեղ երկրակեղևը ավելի շարժունակ է: Այն վայրերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, կոչվում են սեյսմիկ գոտիներ։ Ճարտարագետներն առաջարկում են այդպիսի վայրերում կառուցել այնպիսի շինություններ, որոնք ստորգետնյա ցնցումների դեպքում համարյա չեն ավերվում: Այդպիսի շինություններ կառուցվել են, օրինակ, Ճապոնիայում, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր լինում: Կան քարտեզագրքեր, որտեղ ցույց են տրված երկրաշարժի առումով վտանգավոր վայրերը:




Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:
բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի’ եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :
գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ’ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր’ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:
դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք’ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:
ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից’ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:
զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից’ նախապես որոշված ճանապարհով: է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկոր­ներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկ- տրալարերից:
ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից’ դեպի անվտանգ տարածություն:
բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում’ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:
բ) Հագնվելու համար ժամանակ մի’ վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կան­ոնների համաձայն:







Լեռներ


Երկրի մակերևույթի հիմնական ձևերից են հարթավայրերը: Այժմ ծանոթանանք մակերևույթի մյուս ձևերին՝ լեռներին և բլուրներին:
Լեռան ե բլրի հիմնական մասերն են ստորոտր, լանջր և գագաթը։
Գագաթր լեռան կամ բլրի ամենաբարձր մասն է, իսկ ստորոտը՝ ամե­նացածր: Ստորոտի և գագաթի միջև րնկած մասր կոչվում է լանջ: Լեռների սրածայր գագաթներր կոչվում են պիկեր:
Լեռներն ու բլուրներր միմյանցից տարրերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրներր Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչե 200 մ հարարերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռներր Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ ե 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:
Միայնակ լեռներ քիչ են հանդիպում: Դրանցից հայտնի են հրարուխներր, օրինակ’ Արագածը Հայաստանում: Շատ հաճախ լեռներր, միանալով միմյանց, ընդունում են շղթայաձև տեսք և կարող են ձգվել հա­զարավոր կիլոմետրեր: Լեռների այդպիսի ձևերր կոչվում են լեռնաշղթա­ներ, օրինակ’ Հիմալայների, Կովկասի, Զանգեզուրի լեռնաշղթաները:
Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և րարձր:
Այն լեռներր, որոնք ունեն 500-ից մինչե 1000 մ բացարձակ բարձ­րություն, կոչվում են ցածր լեռներ:
Միջին բարձրությամբ լեռներն ունեն 1000-2500 մ բացարձակ բարձ­րություն, օրինակ’ Կարպատներր, Հայաստանում’ Վիրահայոց լեռներր: Այն լեռներր, որոնց բացարձակ բարձրությունր 2500 մ-ից ավելի է, կոչվում են բարձր, օրինակ’ Հիմալայներր, Ալպերր, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի լեռներր:
Ըստ կառուցվածքի’ լեռներր լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:
Ծալքավոր են այն լեռներր, որոնց ապարաշերտերր երկրակեղևի շար­ժումների հետևանքով բարձրացել, ճկվել են, առաջացրել ծալքեր: Այդպես են գոյացել Կովկասի, Հիմալայան լեռներր, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի, Սևանա լեռներր : 
Ծալքավոր լեռները միլիոնավոր տարիների րնթացքում քայքայվել և բեկորատվել են’ վերածվելով ծալքաբեկորավոր լեռների, օրինակ’ Ուրալյան լեռներր:
Հրաբխային լեռներր գոյանում են հրաբուխների ժայթքումից: Սրանք բնորոշ են Հայկական լեռնաշխարհի տարածքին, օրինակ’ Մեծ ե Փոքր Արարատները, Արագածը, Արայի լեռը :
Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռներր, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:
Հին լեռներր ցածր են: Միլիոնավոր տարիների րնթացքում ներծին ե արտածին ուժերի ազդեցությամբ այդ լեռներր քայքայվել և բեկորատվել են, օրինակ’ Ուրալյան լեռները:

Комментариев нет:

Отправить комментарий