Страницы

среда, 13 мая 2015 г.

19.02.2015
5-րդ դսսարան

1.Պարախմբում կա 25 տղա և 19 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 2 տղա և 3 աղջիկ: Քանի՞ շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը կլինի նույնը:

 2.    60 · 60 · 24 · 7 արտադրյալը հավասար է
Նահանջ տարի:


3.  2013-ի հունվարի մեկից հետո քանի՞ տարի պետք է անցնի՝ մինչև առաջին անգամ տեղի ունենա հետևյալը. տարվա գրառման թվանշանների արտադրյալն ավելի մեծ է, քան դրանց գումարը:

4.. Միքայելն ընտրեց մի թիվ, բազմապատկեց այն իրենով, ստացվածին գումարեց 1, արդյունքը բազմապատկեց 10-ով, հետո գումարեց 3, ապա ստացված արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 2012: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:


5.Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7 և 8 թվերը։ Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4 և 5 թվերն այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում որքա՞ն կլինի մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը`

 8  *   *
*        6
*   7   *

6. Սևուկ և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9 տարեկան:


7.Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր գումարը ստացվեց 23: Քանի՞ անգամ է նա գցել 6- ը:


 8. Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը:

9.Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի կշիռը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը: 

10.Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար: 

Комментариев нет:

Отправить комментарий