Страницы

вторник, 1 декабря 2015 г.

Փղերի մասին

Փիղը ունի 35 մետրանոց աղիքներ ,բայց նրա մարսողությունը անարդյունավետ է: Կենդանուն պետք է մինիմում մի օր ,որ մարսի իր կերածը: Եթե փղի կերած իրեն չի բավարարում ,նա սկսում է թուլանալ: Վայրի մեծ փղերը, որ ստանա բավարար քանակությամբ սնունդ ,պետք է սնվի մոտավորապես օրը 20 ժամ: Տնային կենդանիներին, որոնք չեն զբաղվում սննդի հայթհայթմամբ ,անհրաժեշտ է 8-ից 10 ժամ: Ամենօրյա սնման համար ,փղին պետք է 90կգ արմատ և խոտ: Այդ կերակուրը հերիքում է միայն նրա համար ,որ կենդանին չթուլանա: Ուժեղանալու համար նրանց տալիս են բրինձ, շաքար, հաց, միրգ, և տարբեր լիցքավորող բաներ, մասնավորապես պղպեղ, գինի և ջուր:  Փղերը ավելի շատ են կախված շրջապատող միջավայրից  ,քան այլ կենդանիները կամ մարդիկ : Նրանք շատ զգայուն են ջերմության իջեցման նկատմամբ և  նույն ձևով   վատ են  տանում տաքը ինչպես նաև ցուրտը: Խորհուրդ չի տրվում գնալ արշավ շոգ ժամանակ ,փղերը շատ վատ են զգում իրենց արևի ճառագայթներից: Նրանց համար նույն չափով մահացու է ջրի բացակայությունը: Ամեն օր փիղը անպայման լողանում է: Փղին կարելի է աշխատացնել մինչև կեսօր ,իսկ կեսօրից հետո նրան պետք  է ջուր տալ: Եթե նրանք չեն լողանում և չեն խմում ջուր ,նրանք կուրանում են:

Комментариев нет:

Отправить комментарий