Страницы

четверг, 10 декабря 2015 г.

Արվեստ


Հին Արևելքի երկրների մշակութային բազմաթիվ նվաճումների շարքում կարևոր տես ունեն ճարտարապետությունը ,քանդակագործությունը և գեղարվեստական գրականությունը: Ստեղծված մշակութային արժեքների մի մասը գնահատվում է մինչև օրս: Ռամզես II-ի տաճարն ամբողջությամբ փորված է բնական ժառքի մեջ: Դրա մուտքի մոտ դրված են գահին նստած փարավոնների չորս արձաններ ,յուրաքանչյուրը 20 մետր բարձրությամբ :Փարավոնի ոտքերի մոտ քանդակված են նրա ընտանիքի անդամների և մերձավորների արձանիկները: Իսկ տաճարի ներսում երկու կողմից դրված են եգիպտական աստվածների և նախկին փարավոնների խոշոր արձանները: Հին Արևելքի ժողովուրդների ստեղծած ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում էր հաջորդ արքայի օրոք: Շինարարության համար օգտագործում էին քարի տարբեր տեսակներ ,կավ, աղյուս ,փայտ: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրնրում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների ,արքաների ,զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները ,ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Շքեղ տեսքի համար քարե արձանը զարդարվում էր զանազան թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով և մետաղներով:Աստծու ու արքայի  արձանը պետք է այնպիսի տեսք ունենար ,որ մեկընդմիշտ  տպավորվեր դիտողի մոտ: Հին Արևլքում սկիզբ են առել և բարձր զարգացման հասել հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Այդ դարաշրջանի գեղարվեստական ստեղծագործություններն ունեն առավելապես կրոնական և առասպելական բնույթ: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին ,ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին:Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակ ներկայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև բաբելոնցիների ,ասորեստանցիների, եգիպտացիների և մյուս ժողովուրդների մոտ:


Комментариев нет:

Отправить комментарий