Страницы

среда, 20 января 2016 г.

Տնային ամսի 18-ի

Ասացվածքներ և իրենց իմաստները 
Աղվեսի վկան իր պոչն է:
Հանցագործը իր նմանին է  վկա բերում:
Աղքատին ով է տվել արքայություն
Աղքատի խոսքը ,երբեք չի անցնում:
Ամեն բանի վերջն է գովելի:
Գործը ավարտին հասցրու ու նոր գլուխդ գովի:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը;
Ամեն ինչ իր տեղն ունի:

Ինչպիսի ասացվածքներ են օգտագործում իմ ընտանիքում և դրանց իմաստները


Իմ ընտանիքը օգտագործում է հետևյալ ասացվածքները: Յոթը չափիր մեկը կտրիր ,դա նշանակում է պետք է երկար մտածել ,մինչև ասելը: Մեծին չլսողի ոտքը քարի կդիպչի ,դա նշանակում է մեծերին չլսողները փորձանքի մեջ են ընկնում: Մուկը ծակով չի անցում ,ավելն էր պոչին է տանում ,դա նշանակում է իր հնարավորություններից մեծ գործեր է պլանավորում: Հասկացողին մին ասա ,չկասկացողին հազար ու մին ,դա նշանակում է հասկացողը շուտ է ընկալում: Քիչ բան գիտես ,խորը կքնես ,դա նշանակում է քեզ չվերաբերվող բաները պետք չէ իմանալ: Անպոչ գդալի պես մեջտեղ մի ընկիր ,դա նշանակում է քեզ չվերաբերող գործերում մի խառնվիր: Պապը ամեն անգամ փլավ չի ուտի ,դա նշանակում  ,որ միշտ չէ ,որ կարող է տվյալ գործողությունը ստացվել: Նույն գետը երկու անգամ չես մտնի , դա նշանակում  ,որ միշտ չէ ,որ կարող է տվյալ գործողությունը ստացվել: Օձը  տաքացոնղին է կծում ,դա նշանակում է որ լավության դիմաց կարող են քեզ վատություն անել:

Комментариев нет:

Отправить комментарий