Страницы

четверг, 2 июня 2016 г.

Ի՞նչպես կարող է օրը այսքան զվարճալի և միևնույն ժամանակ այսքան ուսումնական լինել

Ի՞նչպես կարող է օրը այսքան զվարճալի և միևնույն ժամանակ այսքան ուսումնական լինել
Այսօր ընդհանուր պարապմունքից հետո 6,2 ջոկատի ճամբարականներս այցելեցինք տիկնին Շողիկին : Ես կարծում էի , թե շատ բան գիտեմ բույսերի մասին , բայց հասկացա, որ շատ ավելի հետաքրքիր մանրամասներ, փաստեր կան որոնց մասին գաղափար անգամ չունեի՝պարզվեց ,որ բեգոնիա բույսը ունի շատ տարատեսակներ, կան շատ գեղեցիկ ծաղիկներով բեգոնիաներ, կան գեղեցիկ տերևներով, ոչ այդքան աչքի ընկնող ծաղիկներով տեսակներ, լաբորատորիայում կար սուրճի ծառ, որ Հայաստանում հազվադեպ է հանդիպում,տեսա խամյակների փոքրիկ ձագուկներին, սովորեցի ինչպես պետք է դրանց խնամել և այլն:
Այնուհետև մենք գնացինք Խնկո Ապոր անվան գրադարան, գրքերի մասին նույնպես ունեմ որոշակի գիտելիքներ, բայց      այսօր հասկացա, որ ինչքան սովորում եմ ,այնքան համոզվում եմ , որ դեռ շատ պետք է կարդամ ու սովորեմ:Գրադարանը ուներ մի քանի  բաժիններ՝օտար լեզուների սենյակ, հեքիաթերի սենյակ, ընթերցասրահ, երաժշտության սրահ:Յուրաքանչյուր բաժինը հետաքրքիր էր յուրովի, ինձ վրա մեծ տպավորություն թողեց ընթերցասրահը, այնտեղ ամեն մի պատի վրա ինչ որ ժամանակաշրջան էր պատկերված ՝բնութագրող որոշակի պատկերներով, այդ պատերը նկարիչը  պատկերազարդել է երկու տարում, հեքիաթների սրահը կարծես իսկական հեքաիաթային վայր լիներ՝ համապատասխան տիկնիկներով և կերպարներվ լի:Ես կրթահամալիր վերադարձա նոր գիտելիքներով և տպավորություններով լի: 
Օրվա երկրորդ կեսին ես իմ ընկերների հետ հրավիրված էի Հայկի ծննդյան տոնը նշելու՝մենք հետաքրքիր ֆիլմ դիտեցինք և բոուլինգ խաղացինք:

Այսքան հագեցած օր...

Комментариев нет:

Отправить комментарий