Страницы

понедельник, 26 сентября 2016 г.

Առասպելներ մարդու առաջացման մասին

Տարբեր ժողովուրդների առասպելներում պատմվում է, թե ինչպես է մարդը ստեղծվել կենդանիներից: Օրինակ, Հարավային Ամերիկայի որոշ հնդկացիական ցեղերում կար այսպիսի պատկերացում. մի ժամանակ ապրել են մարդ-կենդանիներ, որոնցից էլ հետո ստեղծվել են մարդիկ, կենդանիները և թռչունները:
  Քանի որ Ամերիկայում բազմաթիվ էին հնդկացիական ցեղերը, այդ պատճառով կային շատ առասպելներ: Դրանցից մեկում մարդու առաջացման մասին կա այսպիսի պատմություն: Շատ ժամանակ առաջ երկիրը բնակեցված էր մորուքավոր մարդկանցով, նրանք շատ նման էին սպիտակ մարդկանց: Այդ ժամանակ Արևը և Լուսինը ապրում էին երկրի վրա որպես ամուսիններ:
 Արևն ու Լուսինը տեսնելով ,թե ինչպես են մարդիկ կռվում, բարձրացել էին երկինք: Որոշ ժամանակ անց, երկիր են ուղարկել  մի մեծ կարմիր աստղի՝ Մարս անունով, որը վերամարմնավորվել է հսկայի: Մարսը ոչնչացրեց բոլոր չար մարդկանց, իսկ նրանց փոխարեն կավից ստեղծեց նոր տղամարդու և կնոջ:
 Աֆրիկայում եգիպտացիները և Ասիայում շումերները ևս վարկած ունեին այն մասին, որ աստվածները կավից ստեղծել են մարդուն, որպիսի նա հնազանդ և առանց հոգնելու աշխատի իրենց համար:
  Հյուսիսի բնակիչներն ավանդություն ունեին  քարերից, ոսկորներից և խոտից մարդկանց ստեղծած ագռավի մասին: Սիբիրի ժողովուրդները և Հյուսիսային Ամերիկայի բնակիչները պահպանել են առասպելներ արջի մասին, որից մենք սկիզբ ենք առել: Նախնադարյան մարդիկ արջին անվանոում էին «հայր», «ծերուկ», կամ «մայր», «տատիկ»: Հետաքրքիր առասպելներ են ստեղծել  չուկչիները: Նրանք հավատում էին ,որ մարդիկ ստեղծվել են փոշուց:
  Տունգուսները կարծում էին, որ առաջին մարդիկ առաջացել են կախարդական մեծ ձեռնոցից: Պապուասները հավատում էին, որ մարդիկ ծագել են կենդանիներից:
  Հնդկացիական ցեղերից մեկը պահպանում էր ավանդություն այն մասին, որ առաջին մարդիկ դուրս են եկել ձվից, որն ածել է զարմանահրաշ թռչունը:
  Հնդկաստանում գոյություն ունի առասպել այն մասին, որ Աստված Բրահման ստեղծել է Տիեզերքը, իսկ դրանից հետո ոգու ուժի շնորհիվ ստեղծել է իր տղաներին, որոնք էին՝ Մարիչին,Ատրին,Անգիրասը,Պուլաստյան, Պուլահան, Կրատուն, Դակշան և Բհրիգուն: Նրանք դարձան աստվածների և մարդկանց նախահայրերը: Բրահման ևս դարձավ մարդկային տոհմերի հիմնադիրը:
  Չինաստանում ավանդություն է պահպանվում մարդկության նախամայր Նյույվա աստվածուհու մասին: Նյույվան կեսով չափ կին էր, կիսով չափ` օձ կամ վիշապ: Համաձայն հին առասպելի, Նյույվան ծնում էր մարդկանց որպես անձև և անօրգան զանգված: Առասպելական հերոսները օգնում էին նրան պատրաստել մարդկանց, ստեղծելով մարդկանց օրգաները, Շանպյանը՝ աչքերը և ականջները, Սանլինը՝ ձեռքերը: Այդ առասպելի ավելի ուշ տարբերակում Նյույվան ծեփում էր մարդկանց կավից: Նա կավի զանգվածի մեջ պարան էր իջեցնում, հետո դուրս էր քաշում այն, նրան կպած կավի գնդիկներով: Հողի վրա ընկած գնդիկներից դուրս էին գալիս մարդիկ, որոնք սկիզբ տվեցին աղքատ տոհմերին: Նշանավոր և հարուստ տոհմերը ծագեցին այն մարդկանցից, որոնց իր ձեռքերով ծեփել էր Նյույվան:


Комментариев нет:

Отправить комментарий