Страницы

воскресенье, 9 октября 2016 г.

Տարբեր ժողովուրդների առասպելներն աշխարհի արարման մասին (առաջին մաս)



                                Շումերական         
Շումերները տիեզերքի առաջացումը բացատրում էին այսպես:   Շումերական դիցաբանությունում երկինքը և երկիրը սկզբնապես պատկերանում էին ինչպես սար, որի հիմքում երկիրն էր, մարմնավորված իբրև աստվածուհի Կի, իսկ գագաթը` երկինք, աստված Ան: Նրանց միությունից ծնվեց օդի և քամու աստված Էնլիլը, անվանակոչվելով «Մեծ սար» ,իսկ նրա տաճարը Նիպպուր քաղաքում անվանում էին «Սարի տուն»: Նա բաժանեց երկինքը երկրից և ստեղծեց Տիեզերքը: էնլիլի շնորհիվ հայտնվեցին նաև լուսատուները: Էնլիլը սիրահարվում էաստվածուհի Նինլիլին և բռնությամբ տիրանում է նրան, երբ նա լողում էր գետում իր նավով: Այդ պատճառով ավագ աստվածները նրան արտաքսում են ստորգետնյա աշխարհ, իսկ Նինլիլը, որն արդեն հղիացած էր տղայով` լուսնի աստված Նաննայով, հետևեց նրան, և Նաննան ծնվեց ստորգետնյա աշխարում: Ստորգետնյա աշխարհում Էնլիլը երեք անգամ ընդունեց անդրշիրիմյան աշխարհի պահապանների կերպարանքը, նաՆինլիլի հետ միասին կյանք տվեց ստորգետնյա երեք աստվածներին: Այնուհետև նրանք վերադառնում են երկնային աշխարհ: Հետ այսու Նաննան նավով, աստղերի և մոլորակների ուղեկցությամբ  ճամփորդում է գիշերը երկնքով, իսկ ցերեկը` ստորգետնյա արքայությունում: Նա լույս աշխարհ է բերում որդուն` արևային աստված Ուտույին, որը ճամփորդում է ցերեկը երկնքով, իսկ գիշերը` ստորգետնյա աշխարով, բերելով մահացածներին լույս, ուտելիք և ընպելիք: Հետո Էնլիլը կարգավորում է երկիրը, նա աճեցրեց հողից «դաշտերի սերմեր», լույս աշխարհ բերեց «ողջ օգտակարը», հայտնագործեց բրիչը:
 Գոյություն ունի աշխարհի արարման մասին առասպելի մեկ այլ տարբերակ:
  Այդ պատմության սկիզբը բավականին գեղեցիկ է: Շատ վաղուց, երբ չկային ոչ երկինքը, ոչ երկիրը, ապրում էին Տիամատը` քաղցրահամ ջրերի աստվածուհի, Ապսուն` աղի ջրերի աստվածը,և նրանց որդի մառախուղը, որը բարձրանում էր ջրերի վրա:
 Հետո Տիամատը և Ապսուն ունենում են երկու զույգ երկվորյակներ`  Լահման և Լահաման (դևեր) ,իսկ հետո` Անշարը ևԿիշարը, որոնք ավելի խելացի և ուժեղ էին ավագներից: Անշարը և Կիշարը երեխա ունեին Աննու անունով: Աննուն դարձավ երկնքի աստվածը: Աննուն ունեցավ Էաին` ստորգետնյան ջրերի և մոգության աստծունԿրտսեր աստվածներ Լահման, Լահաման, Անշարը, Կիշարը, Աննուն և Էան ամեն երեկո հավաքվում էին աղմկոտ խնջույքի: Նրանք խանգարում էին Ապսուին և Տիամատին կուշտ քնել: Միայն Մումմուն` Ապսուի և Տիամատի ավագ որդին, չէր մասնակցում այդ խնջույքներին: Ապսուն և Մումմուն դիմեցին կրտսերաստվածների խնդրելով դադարեցնել տոնակատարությունները, բայց նրանց չլսեցին: Ավագները որոշեցին սպանել բոլոր նրանց, ովքեր խանգարում են իրենց քնել: Էան որոշեց սպանել Ապսուին, որը դավ էր նյութում կրտսերների դեմ:
  Տիամատը, որոշեց վրեժխնդիր լինել ամուսնու սպանության համար: Նրա նոր ամուսինը` աստված Կինգուն, լիովին համաձայն էր այդ մտքին: Այսպիսով, Տիամատը և Կինգուն մշակեցին վրեժխնդրության ծրագիր:
  Իմանալով Տիամատի պլանի մասին, Էան խորհրդի համար դիմեց Անշար պապիկին: Անշարն առաջարկեց հաղթել Տիամատին կախարդության շնորհիվ, չէ որ նրա ամուսնու հետ հաշվեհարդար էին տեսել հենց այդ ձևով: Բայց Էայի մոգական ուժերը չեն ազդում Տիամատի վրա:
  Աննուն` Էայի հայրը, փորձեց խելքի բերել զայրացած աստվածուհուն, բայց չստացվեց: Քանի որ մոգությունը և բանակցություները ոչնչի չհանգեցրին, մնաց դիմել ֆիզիկական ուժին: Ո՞ւմ ուղարկել մարտի:Բոլորը որոշեցին ,որ միայն Մարդուկի ուժը կպատի: Անշարը, Անուն և Էան պատանի Մարդուկին հաղորդեցին աստվածային մոգության գաղտնիքները: Մարդուկը պատրաստ է կռվել Տիամատի հետ, որպես հաղթանակի պարգև պահանջում է գերագույն աստծո լիակատար իշխանությունը: Պատանի Մարդուկը հավաքեց բոլոր աննունակներին (ինչպես անվանում էին իրենց աստվածները), որպեսզի նրանք հավանություն տան պատերազմել գերագույն աստվածուհու դեմ և ճանաչեն նրան իրենց արքա: Անշարն ուղարկեց իր քարտուղար Կակուին կանչելու Լահմային, Լահամային, Կիշարին և Դամկինին: Իմանալով գալիք պատերազմի մասին, աստվածները սարսափեցին, բայց լավ ճաշը մեծ քանակությամբ գինով նրանց հանգստացրեց:
 Ի հավելում Մարդուկը ցուցադրեց իր մոգական ուժը, և աստվածները նրան արքա ճանաչեցին:
  Երկար տևեց անողոք մարտը: Տիամատը կռվում էր հուսահատ: Բայց Մարդուկը հաղթեց աստվածուհուն:
   Մարդուկը Կինգուից վերցրեց «ճատագրերի աղյուսակները» (նրանք որոշում էին աշխարհի շարժումը և բոլոր իրադարձություների ընթացքը) և կախեց իր պարանոցից: Սպանված Տիամատի մարմինը նա բաժանեց երկու մասի, մեկից ստեղծեց երկինքը, մյուսից` երկիրը: Իսկ մարդիկ ստեղծվեցին սպանված Կինգուի արյունից:


Եգիպտական
Եգիպտական քաղաք Հելիոպոլսում` «Արևի քաղաքում», ինչպես այն անվանում էին հույները, արարիչը և առաջին էակը համարվում էր Աթումը: Նա առաջացել է Նունայից` առաջնային օվկիանոսից, որին Աթումն անվանել է իր հայրը, երբ դեռ չի եղել ոչ երկինք, ոչ երկիր, ոչ բնահող: Աթումը բարձրացել է ինչպես բլուր համաշխարհային  օվկիանոսի ջրերում:
Այդպիսի բլուրների նախատիպերը վարարած Նեղոսի ջրային տարածության վրա աչքի ընկնող իրական բլուրներն էին: Համապատասխան ձևով ամրացված նրանք դարձան հարթակ առաջին տաճարների համար որոնց կառուցումը կարծես թե հավերժացնում է աշխարհի արարման ակտը: Նախնական բլուրի մասին պատկերացման հետ է, հավանաբար, կապված նաև բուրգի ձևը:
-Ես գոյությու´ն ունեմ, ես կարարե´մ աշխարհը, չունեմ ոչ հայր և ոչ մայր; ես առաջի´ն աստվածն եմ Տիեզերքում, և ես կարարե´մ ուրիշ աստվածներ: 
Անասելի ջանքերի շնորհիվ Աթումը պոկվեց ջրից, Ճախրեց անդունդի վրա և ձեռքերը վեր կարկառելով ոգեց կախարդական հմայախոսքեր: Հենց այդ պահին լսվեց խլացուցիչ որոտ, և փրփրալից ցայտերի մեջ, խորխորոտից բարձրացավ Բեն-Բեն բլուրը: Աթումը իջավ բլրի վրա և սկսեց մտորել, թե ինչ անի հետո: Բայց միայնակ արարիչը ոչինչ չուներ արարման համար, այդ պատճառով նա զուգավորվեց իր ձեռքի հետ և կլանեց սեփական սերմերը, իսկ հետո բերանից ժայթքեցրեց օդի աստված Շուին և խոնավության աստվածուհի Տեֆնուտին` առաջին աստվածային զույգին:  Օվկիանոս Նունն օրհնեց ստեղծումը` հրամայելով նրան մեծանալ: Նոր-նոր ծնված երեխաներն ինչ-որ տեղ կորան: Աթումը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել նրանց և ուղարկեց որոնումների իր դստերը` Աթումի Աստվածային Ակնին: Աստվածուհին վերադարձրեց փախստականներին, և ուրախացած հայրն արտասվեց: Նրա արցունքները վերածվեցին առաջին մարդկանց:
  Աթումի ծնած առաջին զույգից առաջացան աստված Գեբը և Նուտը` աստվածուհի և Երկնքի մարմնավորում: Օդի աստված Շուն և նրա կինը բաժանեցին երկիրն ու երկինքը` Նուտը բարձրացավ որպես երկնակամար Գեբի վրա, հենվելով նրան ոտքերով և ձեռքերով, Շուն սկսեց իր ձեռքերով պահել երկնակամարն այդ դիրքում: 
 Պետք էր միմյանցից բաժանել երկինքը և երկիրը, չէ որ քանի դեռ նրանք միաձուլված են, գրկախառնված, երկրի վրա տեղ չկա այլ արարածների համար: Բայց Գեբը և Նուտը հասցրել էին լույս աշխարհ բերել երկվորյակներ Օսիրիսին և Իզիդային, ինչպես նաև Սեթին ևՆեֆտիդային: Օսիրիսին վիճակված էր դառնալ առաջին սպանված և հարություն առածը` հավերժական անդրշիրիմյան կյանքի համար:
  Երկիրն ու երկինքը բոլոր կողմերից շրջապատված են ջրերով: Ամեն գիշերը Նուտը կուլ է տալիս արևը, իսկ առավոտյան նորից ծնում  նրան: 

Մեմֆիսում գոյություն է ունեցել աշխարհի արարման մասին առասպելի սեփական տարբերակը: Արարիչ աստված Պտան ստեղծում է ողջ գոյը մտքի ուժով և խոսքով. « Խաղաղվեց Պտան ստեղծելով գոյը և աստվածային բառերը: Նա ծնեց աստվածներին, ստեղծեց քաղաքներ, տեղադրեց աստվածներին իրենց սրբատեղիներում: Առաջացան զանազան գործեր, արվեստներ, ձեռքերի և ոտքերի շարժումներ` համաձայն հրամանի, սրտով մտացված և լեզով արտահայտված, ստեղծած էությունը բոլոր իրերի: 

 Հին Եգիպտոսի գլխավոր աստվածները,որոնց Պտան էր ստեղծել, նրա սեփական մարմնավորումներն էին: Եգիպտական դիցաբանությունում կա աշխարհի արարման ևս մեկ վարկած, որն առաջացել է Շմուն քաղաքում` «Ութի քաղաք»: Նրա համաձայն ղջ գոյի նախածնողները  8 աստվածներ և աստվածուհիներ էին` Նունը և Նուանետը, Խուխը և Խուախետը, Կուկը և Կուակետը, Ամոնը և Ամաունետը: Տղամարդ աստվածներն ունեին գորտերի գլուխներ, իսկ կանայք` օձերի: Նրանք բնակվում էին նախնական քաոսի ջրերում և ստեղծել էին այնտեղ նախասկզբնական ձուն: Այդ ձվից դուրս եկավ արևային աստվածությունը թռչունի տեսքով, և աշխարհը լցվեց լույսով: «Ես հոգի եմ, որ ծագել է քաոսից, իմ բույնն անտեսանելի է, իմ ձուն կոտրված չէ»:
  Նոր թագավորության ժամանակաշրջանում (Ք.Ա. 16-11դդ.) Եգիպտոսի քաղաքական մայրաքաղաք դարձավ Թեբեն: Թեբեական գլխավոր աստվածությունը արևի աստված Ամոնն էր: «Ամոնի մեծ օրհներգում» ասվում է.
Հայր հայրերի և բոլոր աստվածների,
Ով բարձրացրել է երկինքը և հաստատել երկիրը,
Դուրս են եկել մարդիկ նրա աչքերից, և աստվածները նրա շուրթերից 
Արքա, թող ապրի նա, կեցցե հավերժ,
Թող բարեհաջող լինի նա` բոլոր աստվածների գլխավորը:
Ամոնի մասին առասպելում միավորվել են ավելի վաղ գոյություն ունեցած վարկածները աշխարհի արարման մասին: Նրանում պատմվում է, որ սկզբում գոյություն է ունեցել աստված Ամոնը օձի կերպարանքով: Նա ստեղծեց 8 մեծ աստվածների, որոնք Իունույում ծնունդ տվեցին Ռային և Աթումին, իսկ Մեմֆիսում` Պտային: Հետո նրանք վերադարձան Թեբե և այնտեղ մահացան:
Աստվածների կողմից մարդու ստեղծման մասին եգիպտական դիցաբանությունում համարյա չի հիշատակվում: Մի վարկածով մարդիկ առաջացել են Ռա աստծո արցունքներից (դա բացատրվում է «արցունքներ» և «մարդիկ» եգիպտական բառերի նման հնչողությամբ), իսկ մյուսով` մարդուն կավից կերտել է աստված Խնումը:
   Չնայած այդ ամենին եգիպտացիները հավատում էին, որ մարդիկ «աստծո հոտն» են, և աստված աշխարհը ստեղծել է մարդկանց համար: «Նա ստեղծեց նրանց համար երկինքը և երկիրը: Նա ոչնչացրեց ջրի անթափանց խավարը և ստեղծեց օդը, որպեսզի նրանք կարողանան շնչել: Նա ստեղծեց նրանց համար բույսեր, անասուններ, թռչուններ և ձկներ, որպեսզի նրանք սնվեն»: Հարկ է նշել, որ գործնականում բոլոր ավանդություններում, լեգենդներում և առասպելներում ողջ արարվածն ընդհանուր սեփականություն էր:



Комментариев нет:

Отправить комментарий