Страницы

среда, 30 ноября 2016 г.

Ձոն

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր
— Քեզի ընծա՜հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լույս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մէր ծըղոտ
— Ձեզի ընծա՜հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն
— Ձեզի ընծա՜կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
Քեզի ընծա՜հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի
Քեզի ընծա՜մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜րպայքա՜րպայքա՜ր երգեցի.
Ձեզի ընծա՜հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի
Ձեզի ընծա՜քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Առաջադրանքներ.
Առաջին տուն  
Նկարագրիր հին հայրենիքը՝ ըստ բանաստեղծության առաջին տան:

Ասում էթե հայրենիքն լի էր անտառներով ,և որ քուրմերը երգում էին:
Քուրմեր երգելիս լույս է վառվումինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:

Ես հասկանում եմ այսպեսքուրմերը այնքան որակյալ ,այնքան լավ էին երգումոր եթե նույնիսկխավար լիներ մարդիկ լույս կպատկերացներին:

Երկրորդ տուն
Նկարագրիր հայ պանդուխտին՝ ըստ բանաստեղծության երկրորդ տան:

Պանդուխտն գնացել էր ուրիշ երկիրկինը նրան կարոտում էր:
Հարսներ երգելիս ողբ է լսվում — ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:

Նշանակում է հարսը շատ է կարոտում ամուսնուն և այդ պատճառով էլ տխուր էր:

Երրորդ տուն
Նկարագրիր զոհերին՝ ըստ բանաստեղծության երրորդ տան:

Զոհերն իմ կարծիքով բանաստեղծությունում նրանք ենորոնք կյանքից տուժել են:
Վերքեր երգելիս սիրտն է դուրս գալիս — ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:

Մարդկանց վրա կյանքից հետո վատ վերքեր են մնացելոր նրանք տարիներով պետք է բուժեն:

Չորրորդ տուն
Նկարագրիր որբ տունը՝ ըստ բանաստեղծության չորորդ տան:

Այդ տանը մարդիկ իրար կողք կողքի կանգնած օջախից օգտվում էինօջախի կողքը բոլորովնստած էին տաքանալու համար:
Օջախ երգելիս ծուխ է ելնում — ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:

Նշանակում է մարդիկ իրար մեջք մեջքի կանգնած են:

Հինգերորդ տուն
Նկարագրիր հայ մարտիկին՝ ըստ բանաստեղծության հինգերորդ տան:

Մարտիկները հայ քաջ են և հզոր:
Վրեժ երգելիս բոց է ելնում — ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:

Մարդը վրեժով է լցված լինում,ապա վրեժի ծարավը բոցի նման դուրս է գալիս:

Գտիր Ձոն բառի նշանակությունը, փորձիր բացատրել, թե բանաստեղծությունն ինչու՞ է կոչվում ,,Ձոն,,:

 Նշանակում է նվեր կամ պարգև: Իմ կարծիքով Դանիել Վարուժանը այս ստեղծագործություն մեկի համար էր գրում:
Ստեղծագործական աշխատանքփորձիր գրել քո ձոնը (արձակ)՝ ուղղված այն հայրենիքին, որը դու ես ճանաչում:



Դու իմ հայրենիք

Ուժեղ և  մեծ

Դժվարություններով անցար

Իսկ հիմա թույլ և փոքր դարձար

Ահռելի տարիքը ուսերիդ

Մասնատված ու խեղճ մնացիր

Բայց քո սերունդները կպայքարեն քեզ համար

Ու կրկին ծովից ծով կդառնաս


Комментариев нет:

Отправить комментарий