Страницы

среда, 30 ноября 2016 г.

Թարգմանություն

Տարբեր ժողովուրդների առասպելներն աշխարհի արարման մասին (երրորդ մաս)



Սլավոններն ունեին մի քանի լեգենդներ այն մասինթե ինչպես են ստեղծվել աշխարհն ու նրա բնակիչներըՇատ ժողովուրդներ (հին հույներիրանցիներչինացիներունեցել են առառասպելներ`ըստորոնց աշխարհն առաջացել է ձվիցՆման լեգենդներ և հեքիաթներ կարելի է գտնել  նաև սլավոնների մոտԵրեք թագավորությունների մասին հեքիաթում հերոսն ուղևորվում է ստորգետնյա աշխարհ`երեք թագուհիների որոնումներիՍկզբում նա ընկնում է պղնձե թագավորությունհետո`արծաթե թագավորություն և վերջում`ոսկե թագավորությունՅուրաքանչյուր թագուհին հերոսին տալիս է մի ձու, որի մեջ նա հերթով ամփոփում է այդ թագավորություններըԴուրս գալով լույս աշխարհնա գցում է ձուն գետնին և բացում-փռում է բոլոր երեք թագավորությունները:
Հին լեգենդներից մեկը բարբառում է. «Սկզբում, երբ աշխարհում ոչինչ չկարբացի անեզր ծովիցբադը, որը թռչում էր նրա վրայով,վայր գցեց ձուն ջրային անդունդի մեջՁուն մասերի բաժանվեցև նրա ներքևի մասից դուրս եկավ մայր խոնավ երկիրըիսկ վերին մասից դուրս եկավ բարձր երկնակամարը»:
Մեկ այլ ավանդազրույց երկրագնդի հայտնվելը շաղկապում է ոսկե ձվին պահակող օձի դեմ հերոսի մենամարտինՀերոսը սպանեց օձինմասերի բաժանեց ձունդուրս եկան երեք թագավորություններ`երկնայիներկնային և ստորգետնյա:
Իսկ, ահա, ինչպես էին պատմում երկրի առաջացման մասինկարպատյան սլավոնները:
Երբ աշխարհի սկիզբն էր,
Չկային ո´չ երկինքո´չ երկիրայլ միայն կապույտ ծով,
Իսկ ծովի մեջ`մեծ կաղնի,
Նստեցին կաղնու վրա երկու հմայիչ աղավնիներ,
Սկսեցին մտածել, թե ինչպես հիմնեն աշխարհը:
Կիջնենք մենք ծովի հատակ,
Կհանենք մանր ավազ,Մանր ավազոսկե քար:
Մանր ավազը կցանենք մենք,Ոսկե քարին կփչենք մենք:
Մանր ավազից`սև հողակտոր,
Պաղ ջուրկանաչ խոտ:
Ոսկե քարից` կապույտ երկինք, Կապույտ երկինք, պայծառ արև,
Փայլուն լուսին և բոլոր աստղերը:

Ահա ևս մի առասպել: Ժամանակների սկզբում աշխարհը խավարի մեջ էրԲայց Բարձրյալը ստեղծեց Ոսկե Ձուորի մեջ ներփակված էր Ռոդը` գոյի (ողջ գոյություն ունեցողի) Ծնողը: Ռոդը ծնեց Սեր` մայր Լադային և Սիրո ուժով քանդելով իր խավար բանտը ծնեց Տիեզերք`  անհաշվելի քանակությամբ աստղային աշխարհներ, ինչպես նաև մեր երկրային աշխարհը:
Արևը դուրս եկավ այդ ժամանակ նրա դեմքից:
Լուսինը պայծառ` նրա կրծքից:
Աստղերը հաճախադեպ` նրա աչքերից: 
Արշալույսները պայծառ` նրա հոնքերից:
Գիշերները մութ` նրա խոհերից:
Քամիները մոլեգին` նրա շնչառությունից}..
,,Կոլյադայի [Կոլյադա – ծննդյան և Նոր տարվա ծես ու ծեսերգ,Ծ.Թ.]գիրք,, 1 ա
Այսպես Ռոդը ծնեց այն ամենըինչ մենք տեսնում ենք մերշուրջը, այն ամենը, ինչ Ռոդի միջոցով է, այն ամենը, ինչը մենք անվանում ենք ԲնությունՌոդն առաձնացրեց տեսանելի, երևան եկած աշխարհը, այսինքն` Յավըանտեսանելիհոգևոր աշխարհից` ՆովիցՌոդն առանձնացրեց Պրավդան (Ճշմարտությունը) Կրիվդայից (Ստից, Անարդարությունից)Հրեղեն մարտակառքում Ռոդը հաստատեց դղրդացող ՈրոտինԱրևի Աստված Ռանորը դուրս եկավ Ռոդի դեմքիցհաստատվեց ոսկե նավակում,իսկԼուսինը` արծաթեՌոդն արձակեց իր շուրթերից Աստծո Ոգին`Մայր Սվա թռչունին: Աստծո Ոգով Ռոդը ծնեց Սվարոգին` Երկնային Հորը:
  Սվարոգն ավարտեց աշխարհարարումը: Նա դարձավ երկրային Աշխարհի տերըԱստծո Արքայության տիրակալըՍվարոգը հաստատեց երկնակամարին նեցուկ 12 սյուները:
   Բարձրյալի բառից Ռոդն արարեց Բարմա աստծուն, որն սկսեցքթի տակ արտասանել աղոթքներփառաբանություններպատմելՎեդաները: Նա նաև ծնեց Բարմայի Ոգին, նրա ամուսինՏարուսային
Ռոդը դարձավ Երկնային Աղբյուր և ծնեց Մեծ Օվկիանոսի ջրերը:Օվկիանոսի ջրերի փրփուրից հայտնվեց ՀամաշխարհայինԲադիկին, որը ծնեց բազմաթիվ աստվածներ-յասուններին և դևեր-դասուններինՌոդը ծնեց Զեմուն Կովին և Սեդուն Այծիննրանցպտուկներից թափվեց կաթը և դարձավ Ծիր ԿաթինՀետո նաստեղծեց Ալատիր քարը, որով սկսեց հարել այդ Կաթը: Հարելուց հետո ստացված յուղից արարվեց Մայր Պանիր(՞) Երկիրը:

Комментариев нет:

Отправить комментарий