Страницы

понедельник, 7 ноября 2016 г.

Տարբեր ժողովուրդների առասպելներն աշխարհի արարման մասին (երրորդ մաս)



Սլավոններն ունեին մի քանի լեգենդներ այն մասին, թե ինչպես են ստեղծվել աշխարհն ու նրա բնակիչները: Շատ ժողովուրդներ (հին հույներ, իրանցիներ, չինացիներ) ունեցել են առառասպելներ`ըստ որոնց աշխարհն առաջացել է ձվից: Նման լեգենդներ և հեքիաթներ կարելի է գտնել  նաև սլավոնների մոտ: Երեք թագավորությունների մասին հեքիաթում հերոսն ուղևորվում է ստորգետնյա աշխարհ`երեք թագուհիների որոնումների: Սկզբում նա ընկնում է պղնձե թագավորություն, հետո`արծաթե թագավորություն և վերջում`ոսկե թագավորություն: Յուրաքանչյուր թագուհին հերոսին տալիս է մի ձու, որի մեջ նա հերթով ամփոփում է այդ թագավորությունները: Դուրս գալով լույս աշխարհ, նա գցում է ձուն գետնին և բացում-փռում է բոլոր երեք թագավորությունները:
Հին լեգենդներից մեկը բարբառում է. «Սկզբում, երբ աշխարհում ոչինչ չկար, բացի անեզր ծովից, բադը, որը թռչում էր նրա վրայով, վայր գցեց ձուն ջրային անդունդի մեջ: Ձուն մասերի բաժանվեց, և նրա ներքևի մասից դուրս եկավ մայր խոնավ երկիրը, իսկ վերին մասից դուրս եկավ բարձր երկնակամարը»:
Մեկ այլ ավանդազրույց երկրագնդի հայտնվելը շաղկապում է ոսկե ձվին պահակող օձի դեմ հերոսի մենամարտին: Հերոսը սպանեց օձին, մասերի բաժանեց ձուն` դուրս եկան երեք թագավորություններ`երկնային, երկնային և ստորգետնյա:
Իսկ, ահա, ինչպես էին պատմում երկրի առաջացման մասին կարպատյան սլավոնները:
Երբ աշխարհի սկիզբն էր,
Չկային ո´չ երկինք, ո´չ երկիր, այլ միայն կապույտ ծով,
Իսկ ծովի մեջ`մեծ կաղնի,
Նստեցին կաղնու վրա երկու հմայիչ աղավնիներ,
Սկսեցին մտածել, թե ինչպես հիմնեն աշխարհը:
Կիջնենք մենք ծովի հատակ,
Կհանենք մանր ավազ,
Մանր ավազ, ոսկե քար:
Մանր ավազը կցանենք մենք,
Ոսկե քարին կփչենք մենք:
Մանր ավազից`սև հողակտոր,
Պաղ ջուր, կանաչ խոտ:
Ոսկե քարից` կապույտ երկինք, Կապույտ երկինք, պայծառ արև,
Փայլուն լուսին և բոլոր աստղերը:

Ահա ևս մի առասպել: Ժամանակների սկզբում աշխարհը խավարի մեջ էր: Բայց Բարձրյալը ստեղծեց Ոսկե Ձու, որի մեջ ներփակված էր Ռոդը` գոյի (ողջ գոյություն ունեցողի) Ծնողը: Ռոդը ծնեց Սեր` մայր Լադային և Սիրո ուժով քանդելով իր խավար բանտը ծնեց Տիեզերք`  անհաշվելի քանակությամբ աստղային աշխարհներ, ինչպես նաև մեր երկրային աշխարհը:
Արևը դուրս եկավ այդ ժամանակ նրա դեմքից:
Լուսինը պայծառ` նրա կրծքից:
Աստղերը հաճախադեպ` նրա աչքերից: 
Արշալույսները պայծառ` նրա հոնքերից:
Գիշերները մութ` նրա խոհերից:
Քամիները մոլեգին` նրա շնչառությունից}..
,,Կոլյադայի [Կոլյադա – ծննդյան և Նոր տարվա ծես ու ծեսերգ,Ծ.Թ.]գիրք,, 1 ա
Այսպես Ռոդը ծնեց այն ամենը, ինչ մենք տեսնում ենք մերշուրջը, այն ամենը, ինչ Ռոդի միջոցով է, այն ամենը, ինչը մենք անվանում ենք Բնություն: Ռոդն առաձնացրեց տեսանելի, երևան եկած աշխարհը, այսինքն` Յավը, անտեսանելի, հոգևոր աշխարհից` Նովից: Ռոդն առանձնացրեց Պրավդան (Ճշմարտությունը)  Կրիվդայից (Ստից, Անարդարությունից): Հրեղեն մարտակառքում Ռոդը հաստատեց դղրդացող Որոտին: Արևի Աստված Ռան, որը դուրս եկավ Ռոդի դեմքից, հաստատվեց ոսկե նավակում, իսկԼուսինը` արծաթե: Ռոդն արձակեց իր շուրթերից Աստծո Ոգին` Մայր Սվա թռչունին: Աստծո Ոգով Ռոդը ծնեց Սվարոգին` Երկնային Հորը:
  Սվարոգն ավարտեց աշխարհարարումը: Նա դարձավ երկրային Աշխարհի տերը, Աստծո Արքայության տիրակալը: Սվարոգը հաստատեց երկնակամարին նեցուկ 12 սյուները:
   Բարձրյալի բառից Ռոդն արարեց Բարմա աստծուն, որն սկսեց քթի տակ արտասանել աղոթքներ, փառաբանություններ, պատմել Վեդաները: Նա նաև ծնեց Բարմայի Ոգին, նրա ամուսին Տարուսային:
Ռոդը դարձավ Երկնային Աղբյուր և ծնեց Մեծ Օվկիանոսի ջրերը: Օվկիանոսի ջրերի փրփուրից հայտնվեց Համաշխարհային Բադիկին, որը ծնեց բազմաթիվ աստվածներ-յասուններին և դևեր-դասուններին: Ռոդը ծնեց Զեմուն Կովին և Սեդուն Այծին, նրանց պտուկներից թափվեց կաթը և դարձավ Ծիր Կաթին: Հետո նա ստեղծեց Ալատիր քարը, որով սկսեց հարել այդ Կաթը: Հարելուց հետո ստացված յուղից արարվեց Մայր Պանիր(՞) Երկիրը:













Комментариев нет:

Отправить комментарий