Страницы

пятница, 30 декабря 2016 г.

«300 սպարտացիներ» ֆիլմերի (1962 և 2014 թվականների արտադրություն) համեմատությունը (մաս առաջին)

Երկու ֆիլմերն էլ պատմում են հին ժամանակների մոտավորապես նույն իրադարձությունների մասին` Քսերքսես արքայի գլխավորությամբ պարսկական զորքերի հարձակումը Հունաստանի վրա մ.թ.ա. 5 դարում: Միանգամից նշենք, որ 2014 թվականին նկարված ֆիլմի սյուժեն ավելի պարզունակ է, քանի որ ռացիոնալ ոլորտից տեղեկույթի մատուցումը տեղաշարժված է հուզական ոլորտ: Բայց դա միայն սառցալեռան գագաթն է, ֆիլմերն ունեն մի շարք հատկանշական տարբերություններ, որոնք մենք ձեզ հետ մանրամասնորեն կուսումնասիրենք:
Սկսենք հույներից: Առաջին ֆիլմի էկրան դուրս գալու պահից անցած 52 տարիների ընթացքում հույները դարձել են էլ ավելի ազատասեր, ժողովրդավար և մարզական: Որպիսի ակնառու կերպով ցուցադրեն իրենց ոչ միայն հոգևոր, այլ նաև արտաքին գերազանցությունը պարսիկների նկատմամբ, նրանք լիովին հրաժարվել են զրահներից և կարմիր թիկնոցներից , և մարտնչում են լոկ ազդրաշոր հագած:
Հակառակ իրական պատմական իրադարձություների, երկու ֆիլմերում էլ Հին Հունաստանում ոչ մի ստրկություն չի ցուցադրվում: Ավելին, երկրորդ ֆիլմում հելլենների քաղաքակրթվածության թեման զարգացրել են այն աստիճանի, որ հունական բանակում մարտնչում են միայն «հողագործները, քանդակագործները և բանաստեղծները»:

Եթե ժողովրդավարները 52 տարվա ընթացքում դարձել են էլ ավելի ժողովրդավար, ապա պարսիկները դարձել են շատ ավելի դաժան և ամբողջովին կորցրել են մարդկային կերպարը: 1962 թվականին նկարահանված ֆիլմում պարսիկ զինվորականները և զորահրամանատարները ցուցաբերում են մարդկային զգացունքներ, հարգում են իրենց հակառակորդներին, պահպանում են գերիների կյանքը: Երկրորդ` «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» ֆիլմում, բոլոր պարսիկները փաթաթված են սև պատմուճաններով, նրանց դեմքերին բազմաթիվ սպիներ են, շատերի գլխներին սարսափելի դիմակներ են:

Պարսիկների վարքը նոր ֆիլմում լիովին համապատասխանում է նրանց արտաքինին. նրանք անչափ դաժան են, արյունռուշտ ու անողոք, անթաքույց հաճույքով կտրում են գերիների գլուխները, խոշտանգում են ստրուկներին: Միակ արտաքնապես գրավիչ և ընդհանուր առմամբ մարդուն նմանվող գործող անձը պարսկական զորքում, նրանց հրամանատար Արտեմիսիան է, որի երակներում, ըստ սյուժեի, հոսում է հունական արյուն:
Անցած կես դարում նշանակալիորեն փոխվել է և պարսից արքա Քսերքսեսը: 1962 թվականին նկարահանված ֆիլում Քսերքսեսը ցույց է տրված որպես բավականին իմպուլսիվ, հիմարավուն և համառ մարդ, որը ափսոսանք է զգում, երբ զոհվում են իր զինվորները և հարազատները, երբեմն ցուցաբերում է գթասրտություն գերիների նկատմամբ: 2014 թվականի ֆիլմում Քսերքսեսն արդեն մարդ չէ, այլ կիսաստված, որը վայելում է մահը, իշխանությունը և բռնությունը:
Որպեսզի հասկանանք, թե ինչով են պայմանավորված նման փոփոխությունները, պետք է հիշենք պատմությունը: 1962 թվականին Իրանում, որը պարսից թագավորության ժամանակակից ժառանգորդն էր, կառավարում էր  Մոհամմադ Ռեզա Փահլավի շահը, որը երկրում ակտիվորեն անցկացրում էր ժողովրդավարական բարեփոխումներ և, բոլոր նավթային կոնցեսիաները տվեց ամերիկյան և անգլիական նավթային ընկերությունների ձեռքը: 1979 թվականի նախօրյակին ժովորդավարությունն իրանցիներին բավականաչափ ձանձրացրել էր, նրանք տապալեցին արևմտամետ շահին և իսլամական հեղափոխության ընթացքում իշխանության եկավ նրա գաղափարախոս Ռուհոլլա Հոմեյնին, որը արագ վերադարձրեց ողջ նավթը իրանական ժողովրդին և վռնդեց բրիտանական և ամերիկյան դեսպանությունները երկրից: Այդ ժամանակից ի վեր Արևմուտքն Իրանին դասեց «չարի առանցքի» պետությունների շարքում:





Комментариев нет:

Отправить комментарий