Страницы

четверг, 1 декабря 2016 г.

Տարբեր ժողովուրդների առասպելներն աշխարհի արարման մասին (մաս չորրորդ)

Առասպելն այն մասին թե ինչպես է ստեղծվել մարդը, պատմված է հնագույն ռուսական «Անցած տարիների պատմություն» տարեգրքում: Մի անգամ Աստված լոգանք էր ընդունում, մաքրեց քրտինքը կտորով և շպրտեց կտորը երկրի վրա: Սատանան սկսեց վիճել Աստծո հետ, թե ով իրենցից կստեղծի կտորից մարդ: Սատանան ստեղծեց մարդու մարմինը, իսկ Աստված մտցրեց նրա մեջ հոգի: Պարականոնները և առասպելները նկարագրում են, թե ինչպես Աստված ստեղծեց առաջին մարդուն Տիեզերքի տարրերից`մարմինը՝ հողից, ոսկորները՝ քարից, արյունը՝ ծովի ջրից, աչքերը՝ արևից, մտքերը՝ ամպերից, շունչը՝ քամուց, կամքը՝ երկաթից, ջերմությունը՝ կրակից, ուժը՝ ոչնչից, իր մեկ բառով:

Մինչ Աստված գնացել էր արևի մոտ աչքերի հետևից, Սատանան ցեխոտեց մարդուն: Աստված մաքրեց այն և գնաց շնչառության հետևից մարդու համար: Այդ ժամանակ Սատանան փայտով ծակծկեց մարդու մարմինը և ներս թողեց յոթանասուն հիվանդություններ: Աստված նորից մաքրեց մարդուն և ուղարկեց հրեշտակին վերցնելու արևելքից ա տառը, արևմուտքից՝ դ տառը, հյուսիսից՝ մ տառը և հարավից՝ ա տառը : Այդպես առաջին մարդը ստացավ Ադամ անունը: Աստված տվեց նրան հոգի, իսկ հետո նրա ձախ կողից ստեղծեց կին`Եվային, նրա համար:


Ադամի գլխից դուրս եկան բոլոր արքաները, նրա անապական մարմնից` ազնվատոհմ մարդիկ, ծնկերից`հասարակ գյուղացիները: Ադամի գլխից աճեց համաշխարհային ծառը`նոճին: Ուկրաինական առասպելները ասում են, որ սատանան թքեց արարված մարդու վրա, իսկ Աստված նրան շուռ տվեց: Թքոտված ներքին օրգաններից առաջացան հիվանդություններ: Ըստ բուլղարական լեգենդների, սատանան ծակոտեց մարդուն մատով, որպեսզի նրա միջից դուրս գար հոգին, որը Աստված էր տվել մարդուն: Այդ անցքերը Աստված փակեց խոտով, և դրանից նրանք դարձան բուժիչ: Մեկ անցք Աստված թողեց:

Երբ մարդ մահանում է նրա միջից դուրս է թռչում հոգին և ուղևորվում է Աստծու մոտ: Իսկ սատանայի ստեղծած մարմինը մնում է երկրի վրա: Իսկ երբ առաջին մարդիկ մեղանչեցին, աստված անիծեց Եվային: Որպես պատիժ նա պետք է ծներ  երեխաներ տանջանքների մեջ, իսկ մահից հետո ձու ածեր` յուրաքանչյոր օր  այնքան, ինչքան մարդ կմահանա Երկրի վրա: Աստված կիսում էր այդ ձվերը և շպրտում երկրի վրա: Մի կեսից ծնվում են տղաներ, իսկ մյուս կեսից` աղջիկներ: Երբ նրանք դառնում են չափահաս, ամուսնանում են: Եթե ձվի կեսն ընկնի ծովը,մարդը չի կարողանա գտնել իր զույգին:


Комментариев нет:

Отправить комментарий