Страницы

понедельник, 9 января 2017 г.

«300 սպարտացիներ» ֆիլմերի (1962 և 2014 թվականների արտադրություն) համեմատությունը (մաս երկրորդ)

Քաղաքական իրավիճակը բացատրում է երկրորդ ֆիլմում  պարսիկների կողմից մահապարտների հայտնվելը, որոնք գաղտագողի մոտենում են ժողովրդավարներին և պայթեցնում իրենց, ինչպես նաև, նավթի օգտագործումը  որպես զենք հունական նավերի դեմ:
Տեխնիկապես այդ բոլոր նրբությունները իրականացվել են, երբ նրանք ընտրել են իսրայելցի կինոգործիչ Նոամ Մուրրոյին որպես ,,300 սպարտացիների: Կայսրության ծաղկումը ,, ֆիլմի գլխավոր ռեժիսոր: Ինչպես գիտեք, Թել-Ավիվը եւ Թեհրանը ատում են միմյանց: Եվ հարցը ոչ այնքան քաղաքականության և տնտեսության մեջ է, որքան կրոնում: Եթե մեկին Աստված հանձնարարում է օգտագործել փոխատվության տոկոսը և վաշխառություննը մյուս ժողովուրդների տիրելու համար, ապա մյուսին  Աստված արգելում է վաշխառությունը և համարում այն մահացու մեղք:
Մի շարք նորամուծություներ են ավելացել երկրորդ ֆիլմում, որոնց կարելի է դասել ոչ թե լոկալ , այլ գլոբալ քաղաքականության մակարդակին:

Նախ և առաջ, վերջին 50 տարում Հոլիվուդում փոխվել է վերաբերմունքը բռնության նկատմամբ: Եթե 1962 թվականի նկարված ֆիլմում, ընդամենը մի քանի դրվագներում կարելի է տեսնել արյուն, ապա երկրորդ ֆիլմում արյունը ժայթքում է շատրվանների նման և հոսում է ինչպես գետ: Ընդ որում, բռնությունը ֆիլմում պատկերվում է տպավորիչ և ներկայացված է վառ գույներով, շատ կերպարներ են  վայելում հաճույք դաժանություններից և սպանություններից: Սադիստական տեսարանների բազմակի կրկնությունը հանդիսատեին կենտրոնացնում է ագրեսիայի վրա և նպաստում են վարքագծի համապատասխան մոդելի մշակմանը:
Երկրորդը  կանանց և տղամարդկանց հարաբերություններն են այդ ֆիլմում: Այսպես` սերը 1962 թվականին նկարված ֆիլմում դրսևորվում է առավելագույնը գլխավոր հերոսների համբույրներով և գրկախառնություններով: Իսկ, ահա, երկրորդ ֆիլմում  սիրո մասին խոսք անգամ չկա, պարզապես կատարյալ այլասերվածություն:
Իսկ երրորդը, ամենակարևորը, ինչպես է փոխվել կնոջ կերպարը անցած ժամանակում: 1962 թվականին կանայք խաղում էին ընտանիքի կնոջ կամ մոր դեր: Իսկ երկրորդ ֆիլմում կանայք ավելի հաճախ ռազմիկներ են և մարդասպան: Դրական կերպարը մոր կամ կնոջ , գրեթե անհետանում են մեր էկրաններից:
Ամփոփենք արդյունքը, թե անցած 52 տարվա ընթացքում ինչ դրամատիկ փոփոխություններ է եղել:
  • ·        Դեմոկրատները դարձել են ավելի ազատատենչ
  • ·        Պարսիկները վերածվել են անմարդկային կերպարների և հրեշների
  • ·        Սերը վերածվել է այլասերվածության
  • ·        Բռնությունը դարձել է տպավորիչ, պայծառ և գունեղ
  • ·        Կանայք օջախի պահապաններից վերածվել են մարդասպանների



Комментариев нет:

Отправить комментарий