Страницы

понедельник, 27 февраля 2017 г.

երջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
– Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:

Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Նշանակում է՝ մի օր կգա, որ քո արածի համար դու պատասխան կտաս: Նաև ասեմ, որ գիտնականները ապացուցել են, որ կյանքում ամենինչ փոխադարձ է:
Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Ծերունին տեսնելով իր երիտասարդական նկարներն՝ այնքան էր հուզվել և լաց եղել, կարծես անձրև էր եկել:
Այրված Դաշտը
Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:
Ժամանակի ընթացքում ամենինչ ոչնչանում է: Հեղինակն տվյալ հատորում-պատումում օրինակ է բերել բնության վրա:
Հերթ
-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.

-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:
Հեղինակն ուզում է ասել, որ յուրաքանչյուրի հերթն կյանքում գալու է, լինի դա 1 օր հետո, 1 շաբաթ հետո ,թե՝ 1 տարի, մեկ է գալու է, լինի դա անգղ, թե առյուծ, մուկ, թե՝ կետ:
Անհնարին
– Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
– Հիմար, մենք մահացել ենք:
Մարդն չի ուզում հավատալ իր տեսածին և չի ընդհունում դաժան իրականություն:
Հնարավոր է հեղինակն ուզում է նաև ասել,  որ մարդկանց հոգիներն մահից հետո էլ կարողանում ենհաղորդակցվել- անել այն, ինչ անհնար է կենդանի ժամանակ:
Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից
” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:
Հեղինակն ուզում է ասել, որ եթե ոչինչ չես կարող անել, պետք է ամենինչ անես, որ գոյատևելու համար:
Մի քանի հոգի
Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.

– Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:

Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.

– Տիկին, ինձ հետ էի՞ք:
Մարդն գեղեցկության համար կգնա ամենինչին, սակայն  պետք չէ կրկնօրինակել ուրիշին, յուրաքանչյուր անձնավորություն գեղեցիկ է ինքն իրենով:
Ճամփորդություն
Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
– Ես գնում եմ այստեղից:

Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:

Գետը սուզվում էր հողի խորքերը:
Հեղինակն ուզում է ասել, որ եթե դու չունես ընկեր կամ բարեկամ ,որոնք քեզ կօգնեն ամեն մի դժվարության ժամանակ ,ապա դու անօգնական ես:
Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:
Մարդ արարածը կյանքի վերջին վայրկյաններին դառնում է կյանքի ու մահվան աշխարհները միացնող գիծ, ճանապարհ:
Մահվան դատապարտվածը
Երբ նրա ուղղությամբ կրակ բացեցին, վերփոխվեց թռչունի և առաջին կղկղանքը թափեց բանտի տանիքին:
Այս դեպքը միայն մի սիրահարված զինվոր տեսավ:
Սիրահարված մարդու սիրտն ու աչքն են միայն նկատում, որ բռնությունը՝ ճաղեր, բանտ (նաև զուտ մարդկային հարաբերություններում), արժանի է կղանքով ծածկվելու, որովհետև սերը դեմ է ամեն տեսակի ճնշման:
Նրանք չպետք է սիրահարվեն
Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
– Ես քեզ սիրում եմ:

– Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:

– Սիրուց.- պատասխանեց տղամարդը:

Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.

-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:

Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:
Նշանակում է սերն ռոբոտների համար չէ: - Մոլորակը դառնում է անսիրտ, միայն հաշվարկով մտածող ռոբոտների բնակավայր. ով սիրահարվում է, ուրեմն սխալ է ,,սարքված,,:
Ոչինչ
Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:

Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:
 
Ժամանակն, կյանքը  կարող է մտերիմ մարդկանց բաժանել, օտարացնել: - ու այդպես էլ սառը ձյան տակ մնալ:


Комментариев нет:

Отправить комментарий