Страницы

среда, 8 февраля 2017 г.

Մարդու հոգին հերոսի աչքերով

Ես ընտրել եմ Մարկոս Ավրելիոսի հոդվածներից մեկը, որի վերնագիրն է <<Ինքս ինձ հետ մենակ>>: Ընտրեցի երրորդ գիրքը: Հերոսը կարծում է , թե այն մարդը, ով իր հոգին մաքրել է, չի կարող իր հոգում ունենալ այլասերում կամ այլ բան: Հերոսը կարծում է , թե այդ մարդկանց հենց վրա հասնի ճակատագիրը, նրանց կյանքը մեկ է կշարունակվի: Այդ մարդկանց մոտ չի լինում ոչ ստրկական, ոչ ստիպողական, ոչ աներեսության օտարացում: Հերոսը կարծում է, թե միշտ կողքինների հետ պետք է վերաբերվել հոգացողությամբ, պետք է որոշումներ կայացնելուց չշտապել, բարյացակամ վերաբերվել կողքինին: Հերոսը կարծում է ,թե յուրաքանչյուր առարկայի պետք է մոտենալ հատուկ ձևով, նրա արտաքին ծածկույթին, որը վերլուծելուց բացահայտվի  նրա էություն: Հերոսը կարծում է, թե մի բան ասելուց պետք է նշել, թե այն ինչ ծագում ունի կամ այդ գաղափարը ով է ստեղծել: Հերոսը կարծում է, եթե մարդը ջանասիրաբար վերաբերվի գործին, չորս կողմը նայի, պահպանի հանճարի մաքրությունը, ոչնչի չսպասելով, ոչնիչից չխուսափելով, բավարարվելով առկա գործունեությամբ, ապա նա կապրի լավ: Եվ ոչ ոք ի վիճակի չէ խանգարելու այդ բանինՀերոսը մտածում է ,թե միշտ պետք է ամեն ինչին պատրաստ լինել, պետք է նույնիսկ ամենաաննշան արարքներում մտորել մեկի և մյուսի կապի մասին: Երբ շտապում ես դեպի նպատակը և հրաժարվում ես սին հույսերից, ինքդ քեզ օգնիր, եթե անգամ մի քիչ հոգ ես տանում ինքդ քո մասին: Նյութը կարդալու համար կարող եք մտնել այստեղ:
Համաձա՞յն եք Մարկոս Ավրելիոսի հոդվածի հետ:

Մեկնաբանությունները խնդրում եմ գրել ներքևում⬇⬇⬇:

1 комментарий:

  1. "Կիսատ այո կիսատ ոչ"
    Ասեմ ինչու, առաջին հերթին նա ասում է, որ պետք է ամեն ինչին պատրաստ լինել: Նա դա ճիշտ է ասում, բայց... բայց եթե դու քո կյանքը անցկացնես վախենալով և պատրաստ լինելով, որ կարող է ընկերտ գալ և քեզ սպանել, այդպես էլ կլինի, բայց եթե դու լավի մասին մտածես "լավը" քեզ կսկսի հետևել:

    ОтветитьУдалить