Страницы

четверг, 9 февраля 2017 г.

Մարդու հոգին հերոսի աչքերում

Ես ընտրել եմ Մարկոս Ավրելիոսի հոդվածներից մեկը, որի վերնագիրն է <<Ինքս ինձ հետ մենակ>>: Ընտրեցի երրորդ գիրքը: Հերոսը կարծում է , թե այն մարդը, ով իր հոգին մաքրել է, չի կարող իր հոգում ունենալ այլասերում կամ այլ բան: Հերոսը կարծում է , թե այդ մարդկանց հենց վրա հասնի ճակատագիրը, նրանց կյանքը մեկ է կշարունակվի: Այդ մարդկանց մոտ չի լինում ոչ ստրկական, ոչ ստիպողական, ոչ աներեսության օտարացում: Հերոսը կարծում է, թե միշտ կողքինների հետ պետք է վերաբերվել հոգացողությամբ, պետք է որոշումներ կայացնելուց չշտապել, բարյացակամ վերաբերվել կողքինին: Հերոսը կարծում է ,թե յուրաքանչյուր առարկայի պետք է մոտենալ հատուկ ձևով, նրա արտաքին ծածկույթին, որը վերլուծելուց բացահայտվի  նրա էություն: Հերոսը կարծում է, թե մի բան ասելուց պետք է նշել, թե այն ինչ ծագում ունի կամ այդ գաղափարը ով է ստեղծել: Հերոսը կարծում է, եթե մարդը ջանասիրաբար վերաբերվի գործին, չորս կողմը նայի, պահպանի հանճարի մաքրությունը, ոչնչի չսպասելով, ոչնիչից չխուսափելով, բավարարվելով առկա գործունեությամբ, ապա նա կապրի լավ: Եվ ոչ ոք ի վիճակի չէ խանգարելու այդ բանինՀերոսը մտածում է ,թե միշտ պետք է ամեն ինչին պատրաստ լինել, պետք է նույնիսկ ամենաաննշան արարքներում մտորել մեկի և մյուսի կապի մասին: Երբ շտապում ես դեպի նպատակը և հրաժարվում ես սին հույսերից, ինքդ քեզ օգնիր, եթե անգամ մի քիչ հոգ ես տանում ինքդ քո մասին: Նյութը կարդալու համար կարող եք մտնել այստեղ:
Համաձա՞յն եք Մարկոս Ավրելիոսի հոդվածի հետ:

Մեկնաբանությունները խնդրում եմ գրել ներքևում⬇⬇⬇:

3 комментария:

  1. Այստեղ համաձայնելու ոչինչ չկա, ուղղակի Մարկոս Ավրելիոսը ցանկանում էր տեղեկացնել, թե ինչպես պետք է մեզ պահենք շրջապատում: Նա ցանկանում էր հասկացնել, որ ուրիշներին քննադատելուց առաջ մտածիր ինքդ քո մասին: Հասկացել եմ նաև, որ մարդ երբ չի կարողանում օգնել ինքն իրեն, չի կարող օգնել այլոց: Մի խոսքով հիանալի հոդված էր:

    ОтветитьУдалить
  2. Մարկոս Ավրելիոսը այս գրքում ասում է, որ այն մարդը ով մաքրել է իր հոգին նա չի կարող ունենալ այլասեր։ Իմ կարծիքով նույնպես այստեղ համաձայնվելու բան չկա։ Գոռ դու կարող ես ասել այլասեր ասելով ինչ ես հասկանում։

    ОтветитьУдалить
  3. Իմ կարծիքով կային սխալ բան էր: Իմ կարծիքով երբ հասնում է ճակատագրական մահի ժամանակը, դրա դեմ պայքարելն անհնար է: Համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է օգնել և բարին անել շրջապատի մարդկանց հանդեպ, սակայն իմ կարծիքով դժվար թե հիմիկվա մարդիկ լավավ փոխհատուցեն մեր լավությանը: Այսանն էր իմ կարծիքը, շնորհակալ եմ առցանց քննարկում կազմակերպելու համար:

    ОтветитьУдалить