Страницы

пятница, 24 марта 2017 г.

Պատմության ուսուցչի հանձնարարությամբ կարդացի պայմանագրի մի քանի կետեր և ունեմ առաջարկներ և առարկություններ: Սովորողը պարտավոր է չուշանալ ուսումնական պարապունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապունքներին. ուսումնական պարապունքի սահմանված կարգով։ Վերջերս պարոն Բլեյանը հայտարարել է, որ ընդհանուր պարապունքներին մասնակցելը կամավոր է, այսինքն այս կետի և պարոն Բլեյանի հայտարարածի մեջ առաջանում է հակասություն, այսինքն պետք է կամ տնօրենը փոխի որոշումը կամ կետը փոխեն։ 5-ի 8-րդ կետը սխալ է գրված, որովհետև այստեղ սովորղն կամ անընդհատ պետք է մտնի ուսուցչի բլոգը կամ երբ ցանկանում է, ես ուզում է ասել, որ պետք է նշել թե ինչպիսի ժամանակամիջոցում է պետք մտնել ուսուցիչների բլոգ։ Ոչ մի սենյակում, բացի մի քանի սենյակներից չեն օգտագործքւմ գրատախտակներ, այսինքն մենք վճարում ենք ավել գումար, որը չի օգտագործում։ Մենք դպրոց եկել ենք ուսման համար, ոչ թե հողը փորելու համար, և մենք դրա համար գումար չենք ստանում, և նույնիսկ կորցնում ենք, և դրա շնորհիվ սովորում ենք հող փորել։

Комментариев нет:

Отправить комментарий