Ճանապարհորդի ընկերուհին գնացել էր Բրոդվեյում ներկայացում դիտելու և ընդմիջմանը դուրս եկավ՝ ինչ-որ բան խմելու: Նախասրահը լիքն էր, մարդիկ ծխում էին, զրուցում և խմում: Դաշնակահարը նվագում էր, բայց ոչ ոք նրա երաժշտությանը ուշադրություն չէր դարձնում: Ճանապարհորդի ընկերուհին խմիչքը գլուխն էր քաշում և ուսումնասիրում երաժշտին: Վերջինս խեղճ ու կրակ մեկն էր երևում, ուղղակի իր գործն էր անում և սպասում էր ընդմիջմանը, որ ավարտի: Հերթական հաջորդ բաժակից հետո, արդեն մի քիչ գինովցած, կինը մոտեցավ դաշնակահարին ու բացականչեց.
- Դուք ոնց որ պարանոցի ցավ լինեք: Ինչո՞ւ պարզապես Ձեզ համար չեք նվագում:
Դաշնակահարը զարմացավ: Եվ ապա սկսեց նվագել այն երաժշտությունը, որն ինքը սիրում էր: Մի քանի րոպե անց սրահը քարացավ: Երբ նվագն ավարտվեց, որոտընդոստ ծափահարություններ հնչեցին:
Այս պատվածքում ասվում է, որ մարդը պետք է անի ինչ նա սիրում է: Մարդուն չպետք է ստիպեն անի այն ամենը ինչ նրան դուր չի գալիս, որովհետև աշխատանքը ամենից լավ է ընթանում, երբ մարդը սիրով է անում աշխատանքը, որովհետև այդ ժամանակ նա ավելի ոգեշնչված է:
Комментариев нет:
Отправить комментарий