Страницы

среда, 3 мая 2017 г.

Բացատրել բառերը  նոսր-բարակ, արգավանդ-բազմաբեր, ումպ-պուտ, այլասերվել-անբարոյանալ, ամայի-անմարդաբնակ, ընկճվել-վհատվել, արևախանձ-արևակեզ, կիսանիրհ-քնաթաթախ, պատիճ-շողիկ, քունք-ճակատայի ստորին հատված, կենարար-կենդարար, կոհակ-ալիք
  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքըԵտ նայել կնշանակեր՝ ընկճվել

    Այսիքն, եթե դու նայես քո կատարած աշխատանքին և տեսնես ,որ այդ դեռ չի ծաղկել չի կատարվել ,ապա այն քեզ կընկճի ,որովհետև դու կկասկածես քո որոշման համար և հնարավոր է չշարունակես էլ քո աշխատանք:
  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:

    Լսվում են ուրախության խոսքեր, նա երջանիկ է, նա ինքն իրեն ասում է, այո ես կարողացա և նա ամբողջ աշխարհին ուզում է ցույց տալ իր կատարած աշխատանքը:
  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:

    Նա չէր կասկածում իր արածի համար և առանց հանգստի էր աշխատում:
  • Ստեղծագործական աշխատանք — Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …

    Ամեն մարդ ունի հաջողության հասնելու ձև: Սովորաբար մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝մարդ ով իր քրտինքով է հասնում հաջողության և մարդ ով ուրիշի քրտինքով է հասնում հաջողության: Մարդու հոգևոր արժեքները կախված են իր հաջողության հասնելու ձևին: Մարդու առաջին տեսակը ավելի քիչ պահանջկոտ է, սիրում է աշխատանք անել, իսկ երկրորդ տեսակը ավելի գոռոզ է, ավելի պահանջկոտ: Ճիշտ ապրող մարդը կողքինից չպետք է խնդրի մեկ ժամով իրա փոխարեն աշխատել կամ դրա նման մի բան, նրա փոխարեն ,երբ աշխատանք կատարեն ապա նա կսովորի պասիվ լինելուն և այլևս չի աշխատի: Ես ,երբ մեծանամ կմտնեմ առաջին դասի մեջ:

     

     
  • Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունըորը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար:Համեմատիր այն հասարակության հետորտեղ դու ես ապրում:

    Այդպիսի հասարակության մեջ միայն կարող են լինել մարդիկ, որոնք կյանքից դժգոհ են, որոնց կյանքը ուրախ պահեր քիչ է տվել, որտեղ ես ապրում եմ, այդտեղի հասարակությունը ավելի պարկեշտ է և հերթը երբեք չի հասնի ինչ-որ բանի վրա թքելուն:
  • Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:

    Ապուրը այստեղ իմ կարծիքով նմանեցնում է կյանքին, կյանքը այն ժամանակ զզվելի և դժվարին էր, տարիքով մեծ մարդկանց համար, իսկ հիմա ավելի հեշտ է:
  • Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:

    Ժպիտը ընկավ Թոմին ,որովհետև միայն նա էր արժանի ժպիտին, և միայն նա չպատառոտեց Լեոնարդո Դա Վինչի Մոնա Լիզա նկարի կրկնորինակը: Ժպիտը միայն քեզ կարող է դրական էմոցիաներ տալ, ոչ թե փրկել քո կյանքի ճանապարհը, կյանքի  ճանապարհը պատկերացնել դժվար է և այն փոքր հասակում գրեթե անհնար է:

Комментариев нет:

Отправить комментарий