Страницы

вторник, 23 мая 2017 г.

Բուսկագլիան պատմում է չորրորդ մոգի մասին, ով նույնպես տեսել էր Բեթխեհեմի վրա փայլող աստղը: Բայց նա միշտ ուշանում էր այնտեղից, ուր կարող էր լինել Հիսուսը, որովհետև ճանապարհին նրան մշտապես կանգնեցնում էին աղքատներն ու կարիքավորները օգնության խնդրանքով: Երեսուն տարի Քրիստոսի անցած ճանապարհներին հետևելով՝ Եգիպտոսով, Գալիլեայով, Փյունիկիայով հասավ Երուսաղեմ, բայց կրկին շատ ուշ էր: Մանուկ Հիսուսն այժմ արդեն տղամարդ էր, և մոգը տեղ հասավ նրա խաչելության օրը: Իմաստունը մարգարիտ էր բերում, որ տար Հիսուսին, բայց վաճառեց ամբողջը, որ օգներ իր ճանապարհին հանդիպած կարիքավորներին: Մնացել էր միայն մի մարգարիտ, բայց Փրկիչն արդեն մեռած էր: «Ես իմ ամբողջ կյանքի գործը ձախողեցի», - մտածեց իմաստունը: Ապա նա ձայն լսեց. «Հակառակ նրան, ինչ դու ես մտածում, քո ամբողջ կյանքում միշտ ինձ հետ ես եղել: Ես մերկ եմ եղել, և դու հագցրել ես ինձ: Ես քաղցած եմ եղել, և դու կերակրել ես ինձ: Ես բանտարկված եմ եղել, և դու այցելել ես ինձ: Ես ամեն աղքատի հոգում եմ եղել քո անցած ճանապարհին: Շնորհակալ եմ, որ դու այդքան հաճախ սեր ես դրսևորել»:

Այս պատվածքում ասվում է ,եթե մարդը  լավ արարք անի  Աստծո աչքին  նա կբարձրանա: Մարդը նկատելով թե չնկատելով ,որ նա մեկին օգնում է միևնույն է բարեգործություն է անում:

Комментариев нет:

Отправить комментарий