Страницы

вторник, 23 мая 2017 г.

Ընկերը բերել էր Հասանին  երազանքների դռան մոտ, որտեղ  մի կույր  մարդ  ողորմություն էր խնդրում:
- Այս կույր մարդը  մեր երկրի ամենաիմաստուն մարդն է,- ասաց ընկերը:
- Ինչքան ժամանակ է, որ կույր ես,- հարցրեց Հասանը:
- Ծնված օրից,- պատասխանեց կույրը:
- Իսկ ինչպե˚ս ես  այդքան իմաստուն դարձել:
- Քանի որ ես իմ կուրությունը չէի ընդունում,  փորձում էի  աստղագետ դառնալ,- ասաց կույրը:  Բայց որովհետև ես չէի կարող տեսնել երկինքը,  ստիպված էի պատկերացնել աստղերը, արևը և գալակտիկաները: Եվ որքան  ես թափանցում էի Աստծո  արարչագործության մեջ, այնքան  ավելի էի մոտենում Նրա  իմաստնությանը:
Այս պատմվածքում հերոսն ուզում է ասել, որ կույր մարդը ոչնչով պակաս չէ սովորական մարդուց ,միակ տարբերությունը նա է, որ մեկը տեսնում է մյուս ոչ, բայց դա նշանակություն չունի : Այն մարդը, որ չի տեսնում լսողությունը կամ մեկ ուրիշ զգայարան ավելի ուժեղ է քան մարդուն: Նաև այդպիսի մարդիկ ավելի մեղմ են, ավելի պայքարող և նրանք նույնիսկ կարող են պայքարել մի բանի համար, որը երբեք չեն տեսել, օրինակ՝այս պատվածքում Արևի, նա չգիտեր Արևը ինչպիսինն է, բայց պայքարում էր և շատ էր ուզում իմանալ թե նա իրականում ինչպիսին է: 

Комментариев нет:

Отправить комментарий