Страницы

вторник, 23 мая 2017 г.

Հիսուսը նայում էր իր առջև փռված սեղանին ու խորհում, թե սեղանին դրված ուտեստներից որը կարող է իր՝ Երկիր վերադառնալու լավագույն խորհրդանիշը լինել: Սեղանին դրված էին Գալիլեայից բերված նռներ, հարավի անապատների համեմունքներ, չոր մրգեր՝ Սիրիայից և եգիպտական արմավ: Նա Իր ձեռքը պիտի մեկներ, որ սրբագործեր դրանցից մեկը, երբ հանկարծ հիշեց բոլոր մարդկանց համար բերած իր ուղերձը: Եվ հնարավոր է, որ նռներն ու արմավը աշխարհի ոչ բոլոր վայրերում գոյություն ունեն: Նա դա էր փնտրում, և մի ուրիշ միտք ծագեց նրա գլխում. նռների, արմավի և մրգերի մեջ Հրաշագործը բացահայտեց իրեն՝ առանց մարդկանց հետ որևէ փոխհարաբերության: Այնպես որ, նա բարձրացրեց հացը, երախտագիտություն հայտնեց, բաժանեց մասերի և տվեց իր աշակերտներին հետևյալ խոսքերով. «Վերցրե'ք և կերե'ք բոլորդ, ահա իմ մարմինը»: Քանզի հաց ամենուր կա: Եվ հացը արմավի, նռների և սիրիական մրգերի համեմատությամբ առ Աստված տանող ճանապարհին լավագույն խորհրդանիշն է: Հացը երկրի և մարդկության աշխատանքի պտուղն է:
Այս պատվածքում ասվում է, որ մարդիկ շատ տարբեր են միմիանցից և ընդհանուր բան գտնելը դա միայն կարող է անել Աստված, որը նա արեց այս պատվածքում:

Комментариев нет:

Отправить комментарий