Страницы

четверг, 7 сентября 2017 г.

07.09.2017 տնային

Ընթերցի՛ր Ստեփան Զորյանի՝ Հուշեր Կոմիտասի մասին հոդվածը։
Փառահեղ ծերունի էր՝ բարձրահասակ, թիկնեղ ու լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ, ճերմակ մորուքը՝ ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե՛ր. նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ: Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպի ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ-անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:
Ընդունելով բոլոր բարևները՝ քայլում էր հանդարտ ու խոհուն, թվում է՝ նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անանձնական են և միանգամայն հանուր: Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին՝ ընդունելով նրանց բարևները: Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր միշտ, թե հարցնում էր.
_ Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս
Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից, բացասականի ժամանակ՝ տխրում ու դառնում խոհուն:
Առաջին անգամ ես նրա իսկական խոսքը լսեցի մի ժողովում: Վեր կացավ նա պատկառելի ու խրոխտ և սկսեց: Ես երբեք չեմ տեսել այդպիսի խոսող՝ ոչ առաջ, ոչ հետո: Կարծում եք՝ խոսքս վերաբերում է նրա հռետորությա՞նը, պերճախոսությա՞նը: Ամենևի՛ն: Աղայանը հռետոր չէր. նա խոսում էր ուրիշ մի ձևով: Ով էլ տեսներ նրան այդ պահին, իսկույն կասեր, որ դա ուսւոցիչ է և խոսում է ասես աշակերտների հետ՝ անառարկելի հեղինակությամբ, յուրաքանչյուր բառն ընդգծելով: Ավելին. որպեսզի ունկնդիրներն իրեն սխալ չհասկանան, նա մատով օդի մեջ դնում էր ստորակետ, միջակետ և վերջակետ: Այնքան մշակված էին մանկավարժական շարժումները, որ զգում էիր անգամ, թե ո՛րտեղ է դնում բութը: Մանկավարժի պրոֆեսիան իր կնիքը այնպես ամուր էր դրել Աղայանի վրա, որ նա թե՛ վերաբերմունքով, և թե՛ հոգեբանորեն մնացել էր ուսուցիչ: Եվ ամենքն այդպես էլ ընդունում էին նրան ու հարգում, մանավանդ որպես ժողովրդի մարդու, որ լավապես իրազեկ է ժողովրդի կարիքներին ու պահանջներին: Նրա խոսքի մեջ զգացվում էր ժողովուրդը:
Երկրորդ անգամ ես նրան լսեցի ավելի մտերմական շրջանում և դարձյալ խորապես զգացի նրա ժողովրդային հոգին և մեծ հեղինակությունը: Այս անգամ եկել էր «Սուրհանդակ» թերթի խմբագրատուն: Պարզվեց, որ եկել էր հատկապես Նար-Դոսի մոտ՝ շնորհավորելու նրա նոր վեպը՝ «Պայքարը»: Նրա մտերմական խոսելակերպի մեջ ես դարձյալ զգում էի ուսուցչի վերաբերմունք, որն իր պարտքն է համարում ուրախանալ աշակերտի առաջադիմությամբ և պարտավոր է զգում քաջալերել լավը:
_ Մի՛ ամաչեք մեր լեզվից: Փողոցով անցնելիս բարձր խոսեք, որ ամենքը՝ օտարներն էլ զգան, թե կա հայ ժողովուրդ ու հայոց լեզու, որ ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներիցԼա՛վ կացեք, լավ բաներ գրեցեք ու տպեցեք, _ ասաց նա, ինչպես դասարանից դուրս եկող ուսուցիչը:
Ու գնաց պարթևահասակ, բարձրագլուխ ու այնպես զվարթ, որ ինձ թվաց, թե նա դեռ երկար կմնա այդպես: Գնաց՝ թողնելով հիացմունք ու հարգանք: Բայց մի քանի օր անց լսեցինք նրա մահը: Առաջին պահ դա ինձ թվաց անհավատալի,  ինչպե՞ս կարող էր մեռնել այդ գեղեցիկ, ատլետի կազմվածքով մարդը: Սակայն նա մեռավ գեղեցիկ մահով, ինչպես հերոսն է մեռնում՝ պայքարի մեջ. այն պահին, երբ հակառակորդի դեմ գրած հոդվածը գրպանում գնում էր խմբագրատուն: Մեռավ նույն Վելյամինովսկի փողոցում, որտեղից նա հսկում էր հայոց կյանքը, լեզուն ու գրականությունը:
Ստ. Զորյան «Հուշերի գիրք»
2. Ըստ ՍտԶորյանի  ինչպիսի՞ն էր Աղայանը ։
Ըստ Ստեփան Զորյանի Ղազարոխ Աղայանը ուսուցիչ էր, որ միշտ պահում էր հայոց լեզվի մասին իր բարձր կարծիքը: Նա միշտ իր ժողովրդի և ոչ միայն տեսնելով փողոցում բարեհամբյուր խոսում էր նրանց հետ: Նա Ստեփան Զորյանի համար դարձել է օրինակ, օրինակ մարդու ճիշտ ապրելակերպի:
3. Հոդվածից առանձնացրու ՂԱղայանի՝ հայոց լեցվին վերաբերող հատվածըարտահայտի՛ր վերաբերմունքդ ասվածի վերաբերյալ։
Ով էլ տեսներ նրան այդ պահին, իսկույն կասեր, որ դա ուսւոցիչ է և խոսում է ասես աշակերտների հետ՝ անառարկելի հեղինակությամբ, յուրաքանչյուր բառն ընդգծելով: Ավելին. որպեսզի ունկնդիրներն իրեն սխալ չհասկանան, նա մատով օդի մեջ դնում էր ստորակետ, միջակետ և վերջակետ:
Աղայանը այնքան էր զարգացրել, իր հայոց լեզուն, որ կարողանում է մտքում ստորակետներ դնել, այսինքն խոսել այնպես, որ և քո և քո կողքինի մոտ քո ասածը տպավորվի նույն ձևով, այսինքն չառաչանա հակասություն:

_ Մի՛ ամաչեք մեր լեզվից: Փողոցով անցնելիս բարձր խոսեք, որ ամենքը՝ օտարներն էլ զգան, թե կա հայ ժողովուրդ ու հայոց լեզու, որ ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներիցԼա՛վ կացեք, լավ բաներ գրեցեք ու տպեցեք, _ ասաց նա, ինչպես դասարանից դուրս եկող ուսուցիչը:
Այսիքն Աղայան միշտ ցանկացել է բարձր պահել հայոց լեզվի պատիվ, և խնդրել է մյուսներին նույնպես բարձր պահել այն:
4.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավեր մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Օդերևութաբաներ զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկըՎիկտորիանանցյալ դարում է հայտնագործվել է եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

Комментариев нет:

Отправить комментарий