Страницы

среда, 27 сентября 2017 г.

1.09-16.09
Դաս1 -2
Լաբորատորիայում
Հաշվարկման մարմին:Շարման և դադարի հարաբերականությունը
Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝
1.ինչ է մեխանիկական շարժումը
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այն մարմինները նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Մեխանիկայի որ բաժինն  են անվանում կինեմատիկա
Կինեմատիկա մեխանիկայի բաժինուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները:
3.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ:
4.Ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը: Կան հետագծի երկու տեսակ կորագիծ և ուղղագիծ:
5.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:
6.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Անցած ճանապարհ հետագծի երկարություն է, իսկ հետագիծ նրա անցած ճանապարհի գծագիրն է:
7.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը , որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում: Հակառակ դեպքում անհավասարաչափ՞
8.Որ մեծություննէ կոչվում հավասարաչափ շարժման արագություն և միջին արագություն(միավորը):
Հավասարաչափ շարժման մարմնի արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինը անցել է այդ ճանապարհը:
9.Ինչ է ակնթարթային արագությունը
Կետի արագություն ժամանակի տվյալ պահին անվանում են ակնթարթային արագություն
Լրացուցիչ առաջադրանք  
Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձերանցած ճանապարհը:
1.Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է 10800կմ/ժ արագությամբ:Այդ արագությունըարտահայտեք մ/վ -ով:
1կմ=1000մ, 1ժ=3600վ
10800կմ/ժ=10800*1000մ/3600վ=3000 մ/վ
2.Հեծանվորդը10ր-ում անցավ 3կմ:Ինչ արագությամբ է շարժվել հեծանվորդը:
t=10ր
S=3կմ
V=?

V=S/t
V=3կմ/10ր
3կմ=3000մ
10ր=600վ
3000մ/600վ=5մ/վ
3.Մարմնի արագությունը 41760կմ/ժ է:Արտահայտեք այդ արագությունը մ/վ-ով:
1կմ=1000մ, 1ժ=3600վ
41760կմ/ժ=41760*1000մ/3600վ=11600 մ/վ

4.Ինչքան ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ՝ունենալով 5մ/վ արագություն:
V=5մ/վ
S=250մ
t=?

t=S/V
t=250մ/5մ/վ
t=50վ
5.Էլեկտրաքարշը շարժվում է90կմ/ժ արագությամբ:Ինչքան ճանապարհ նա կանցնի 40վ-ում
V=90կմ/ժ
t=40վ
S=?
1կմ=1000մ, 1ժ=3600վ
90կմ/ժ=90*1000մ/3600վ=25 մ/վ
S=v*t
S=25մ/վ*40վ
S=1000մ

      Է. Ղազարյանի դասագրքից էջ3-ից մինչև էջ6ը
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ17ից մինչև էջ 24
Տարբերակ I
1.    Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ մարմնի նկատմամբ անվանում են.
1. Անցած ճանապարհ  2. Հետագիծ 3. Մեխանիկական շարժում
2. Որ շարժումն են անվանում հավասարաչափ: Այն շարժումը, որի դեպքում.

1. Մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ:
2. Մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ:
3. Մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ է:

3.Շարժվող գնացքի ուղևորը որ մարմինների նկատմամբ է գտնվում դադարի                     վիճակում:

1.      Վագոնի
2.      Գետնի
3.      Վագոնում նստած ուղևորների
4.      Վագոնի անիվների

4.Մարդատար գնացքը ցանկացած 0.5ժ-ում անցնում է 60կմ ճանապարհ, 15ր-ում՝30կմ, 1ր-ում՝ 2կմ և այլն: Ինչ շարժում է դա:
1. Անհավասարաչափ
2. Հավասարաչափ
3. Որոշ տեղամասերում հավասարաչափ
Տարբերակ 2
1.      Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.
1.      Անցած ճանապարհ
2.      Հետագիծ
3.      Մեխանիկական շարժում

2.      Մարմնի անցած ճանապարհ կոչվում է:
1.      Մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը
2.      Հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշակի ժամանակամիջոցում:

3.      Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեղափոխվում է ………… նկատմամբ:

1.      Վագոնում քայլող ուղևորի
2.      Շոգեքարշի
3.      Վագոնում նստած ուղևորի

4.      Թվարկված շարժումներից, որն է հավասարաչափ:

1.      Ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում:
2.      Ժամացույցի ճոճանակի շարժումը:
3.      Հարթավայրում հոսող գետի ջրի շարժումը:
4.      Երկիր շարժումը իր առանցքի շուրջ:

Տարբերակ 3
1.      Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են:
1.      անցած ճանապարհ
2.      հետագիծ
3.      մեխանիկական շարժում

2.      Ինչ է մեխանիկական շարժումը.
1.      Հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
2.      Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
3.      Այն գիծը, որով շարժվում է մարմինը

3.Հեծանիվը իջնում է բլրից: Նրա որ մասերն են կմախքի նկատմամբ գտնվում շարժման մեջ
                        1. Ոտնակները իրենց պտտման ընթացքում
                       2. Ոտնակները հեծանվի <<ազատ ընթացքի>> ժամանակ
                      3. Նստատեղը
                      4. Շղթան ոտնակների պտտման դեպքում
4. Ավտոմեքենան 0.5ժ-ում անցած 30կմ հեռավորությունը, ընդ որում՝առաջին 15ր-ում՝20կմ, իսկ հաջորդների ընթացքում՝10կմ: Ինչ շարժում է դա:
1. Անհավասարաչափ
2. Հավասարաչափ
3. Ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ

Տարբերակ 4
1.      Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, անվանում են.
1.      Մեխանիկական շարժում
2.      Հավասարաչափ շարժում
3.      Անհավասարաչափ շարժում

2.      Ինչպես է կոչվում՝այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում.
1.      Ուղիղ գիծ
2.      Անցած ճանապարհ
3.      Հետագիծ

3.Որ մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի վիճակում Երկրի նկատմամբ:
1. Շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը
2. Շարժվող տրակտորի թրթուրների վերևի մասերը
3. Արեգակը
4. Շենքի հիմքը


4.      Բերված շարժումներից որոնք են անհավասարաչափ.
1.      Ժամացույցի վայկենաչափի սլաքի շարժումը
2.      Ձեռքից ընկած գնդակի շարժումը
3.      Մետրոյի շարժասանդուղքի շարժումը

Դաս 4

Տարբերակ 1
1.      Հավասարաչափ շարժման արագություն անվանում են այն մեծությունը, որը թվապես հավասար է:
1.      Միավոր ճանապարհի անցնելու ժամանակամիջոցին
2.      Շարժման ամբողջ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհին
3.      Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհին
2.      Տանից մինչև դպրոց եղած հեռավորությունը 900մ է: Տղան այդ ճանապարհ անցավ 15ր-ում: Ինչ միջին արագությամբ էր շարժվում տղան.
1.      60մ/վ
2.      1մ/վ
3.      15մ/վ
4.      10մ/վ

3.      Երկրի Արեգակի շուրջ պտտվում է 108000կմ/ժ արագությամբ: Այդ արագություն արտահայտեք մ/վ-ով.
1.      30000մ/վ
2.      1800000մ/վ
3.      108մ/վ
4.      180մ/վ
5.      30մ/վ

4.      ,,Լենին,, ատոմային սառցահատը 1ժ-ում անցնում է 33.5կմ ճանապարհ: Հաշվեք սառցահատի արագությունը:
1.      15մ/վ
2.      20մ/վ
3.      13.4մ/վ
4.      9.3մ/վ
5.      1.5մ/վ

5.Ավտոբուսում նստած ուղևորը նշում էր այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում ավտոբուսը անցնում էր ճանապարհի եզրերին՝իրարից 1կմ հեռավորութան վրա տեղադրված սյուների միջև եղած հեռավորությունները: Պարզվեց, որ առաջին 1կմ այն անցավ 70վ-ում, երկրորդը՝80 վ, իսկ երորրդը 50վ-ում: Հաշվեք ավտոբուսի միջին արագությունը:
1. 5մ/վ
2. 18մ/վ
3. 7.5մ/վ
4. 15մ/վ
5. 5.4մ/վ

Տարբերակ 2

1.Ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի արագությունը ցույց է տալիս.
1.      Այն ժամանակը, որի ընթացքում մարմինը անցնում է միավոր ճանապարհ.
2.      Ինչ ճանապարհ է անցել մարմինը միավոր ժամանակում
3.      Ինչ ճանապարհ է անցնում մարմինը իր շարժման ընթացքում

2.Հեծանվորդը 10ր-ում անցավ 3կմ: Ինչ արագությամբ էր շարժվել հեծանվորդը.
1. 30մ/վ
2. 5մ/վ
3. 0.5,/վ
4. 3մ/վ
5. 50մ/վ

3.Այլ մոլորակներ թռչելու համար նախատեսված տիեզերական հրթիռները, պետք է Երկրի նկատմամբ ունենան 41760կմ/ժ արագություն: Արտահայտեք այդ արագությունը մ/վ-ով.
1.15մ/վ
2. 200մ/վ
3. 11600մ/վ
4. 15մ/վ
5. 8900մ/վ
4. Ռուսաստանում առաջին ջերմաքարշը պատրաստել են Չերեպանով եղբայրները 1834թ.: Հենց իրենք էլ կառուցել են առաջին երկաթգիծը՝մոտավորապես 860մ երկարությամբ: Հաշվեք շոգեքարշի արագությունը՝իմանալով, որ նա ամբողջ ճանապարհը անցնում էր 3.5ր-ում:
1. 4.1մ/վ
2. 20մ/վ
3. 3.5մ/վ
4. 8.5մ/վ
5. 9.3մ/վ
5. Հեծանվորդը 10ր-ում անցավ 2400մ, հետո 1ր-ի ընթացքում թեք ճանապարհով, անցավ 900մ, իսկ այնուհետև անցավ ևս 1200մ՝4ր-ի ընթացքում: Հաշվեք միջին արագությունը:
1. 5մ/վ
2. 18մ/վ
3. 7.5մ/վ
4. 15մ/վ
5. 5.4մ/վ
Տարբերակ 3
1.Որպես արագության միավոր ընդունում են այն … արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնում է 1մ ճանապարհ.
1.      Շարժման
2.      Հավասարաչափ շարժման
3.      Անհավասարաչափ շարժման
2.Երբ խոսում են անհավասարաչափ շարժման մասին, ինչ արագություն են նկատի ունենում:

1.      Հավասարաչափ շարժման արագությունը
2.      Անհավասարաչափ շարժման արագությունը
3.      Միջին արագությունը

3.Աստաթիռը, որը նախատեսված է Արեգակնային համակարգից դուրս գալու համար, պետք է ուենա Երկրի նկատմամբ 61200կմ/ժ արագություն: Այդ արագությունը արտահայտեք մ/վ:
1. 30000մ/վ
2. 690մ/վ
3. 150մ/վ
4. 17000մ/վ
5. 11600մ/վ

4.      Մարդատար գնացքը, շարժվելով հավասարաչափ, 10ր-ում անցնում է 15կմ: Հաշվեք գնացքի արագությունը.
1.      15մ/վ
2.      200մ/վ
3.      25մ/վ
4.      150մ/վ
5.      10մ/վ

5.Զբոսաշրջիկները ճանապարհի առաջին կիլոմետրը անցան 10ր-ում, երկրորդը՝11ր-ում, երրորդը՝12ր, 20վ-ում: Հաշվեք զբոսաշրջիկների շարժման միջին արագությունը.
1. 5մ/վ
2. 1.8մ/վ
3. մ/վ
4. 15մ/վ
5. 1.5մ/վ

Տարբերակ 4
1.      Անվանեք արագության միավորները.
1.      1սմ, 1մ, 1կմ
2.      1վ,1ր, 1ժ
3.      1սմ/վ,1մ/վ, 1կմ/ժ

2.      Պարաշյուտիստը 1200մ բարձրությունը իջավ 5ր-ի ընթացքում:
Հաշվեք միջին արագությունը:
1.60մ/վ
2.2.4մ/վ
3.240մ/վ
4. 4մ/վ

3.      Գերձայնային մարդատար ինքնաթիռը կարող է զարգացնել 2520կմ/ժ արագություն: Այդ արագությունը արտահայտեք մ/վ-ով.
1.      300մ/վ
2.      700մ/վ
3.      150մ/վ
4.      170մ/վ
5.      900մ/վ

4.Քարշակային մոտորանավակը 3ժ-ում անցավ 54կմ: Հաշվեք մոտորանավակի արագությունը.
1. 18մ/վ
2. 5մ/վ
3. 3մ/վ
4. 15մ/վ
5. 5.9մ/վ

5.Հետիոտնը առաջին րոպեում անցավ 100մ, երկրորդում 90 մ, երրորդ րոպեում 80մ: Հաշվեք հետօոտնի միջին արագությունը:
1. 90մ/վ
2. 2մ/վ
3. 9մ/վ
4. 1.5մ/վ
5. 1.2մ/վ
Դասը 5
Տարբերակ 1
1.Ինչքան ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ՝ունենալով 5մ/վ արագություն.
1. 1250վ
2. 20վ
3. 50վ
4. 30վ

2.Նավակը ինչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից շարժոմը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի հոսանքի արագությունը 4մ/վ է.
1. 30մ
2. 40մ
3. 50մ
4. 60մ
3. Գնացքը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Նա ինչ հեռավորություն կանցնի 1.5ժ-ում:
1. 120կմ
2. 80կմ
3. 90կմ
4. 150կմ
4. Դիտորդը կայծակի փայլատակումը տեսնելուց 5վ-ն հետո լսեց որոտի ձայնը: Ինչ հեռավորության վրա տեղի ունեցավ կայծակը, եթե ընդունենք, որ լույսը տարածվում է համարյա ակնթարթորեն, իսկ ձայնի արագությունը 0.34կմ/ժ:
1. 170մ
2. 68մ
3. 1700մ
4. 345մ
5. 335մ
5. Արհեստական արբանյակը Երկրի շուրջը մեկ պտույտի ընթացքում անցավ 43200 կմ: Ինչքան ժամանակում նա մեկ լրիվ պտույտ կատարեց Երկրի շուրջը, եթե նրա արագությունը 8000մ/վ է:
1. 2100վ
2. 3600վ
3. 5400վ
4. 8000վ
5. 540վ
Տարբերակ 2
1.      Ինչքան ժամանակում ինքնաթիռը, շարժվելով 200մ արագությամբ, կանցնի 3000մ ճանապարհը.
1.      150վ
2.      15վ
3.      6000վ
4.      60վ
2.      Գնացքը շարժվում է 80կմ/ժ արագությամբ: Ինչ ճանապարհ կանցնի գնացք 4ժ-ում:
1.      20կմ
2.      160կմ
3.      320կմ
4.      240կմ
3.      Էլեկտրաքարշը շարժվում է 90կմ/ժ արագությամբ: Ինչքան ճանապարհ նա կանցնի 40վ-ում:
1.      100մ
2.      360մ
3.      3600մ
4.      1000մ

4.Ինչքան ճանապարհ կանցնի մետրոյի գնացքը 2.5ժ-ում, եթե նրա արագությունը 20մ/վ է:
1. 18կմ
2. 3կմ
3. 28.8կմ
4. 48կմ

5.      Մագնիսական ժապավենի արագությունը հավասար է 0.095մ/վ: Որքան ժամանակ կպահանջվի 200մ երկարությամբ ժապավենի վրա եղած ձայնագրությունը վերարտադրելու համար:
1.      31.7 ր
2.      35ր
3.      21ր
4.      19ր

Տարբերակ 3
1.      50կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ինչքան ճանապարհ կանցնի 3ժ-ում:
1.17կմ
2. 17.5կմ
3. 150 կմ
4. 120կմ

2.      Ինչքան ժամանակում չմշկորդը, կանցնի 600մ հեռավորությունը, եթե շարժվում է 12մ/վ արագությամբ.
1.      7200վ
2.      72վ
3.     
4.      50վ

3.      Ինչքան ճանապարհ կանցնի ինքնաթիռը թռիչքի 80վ ընթացքում, եթե նա թռչում է 720կմ/ժ միջին արագությամբ:
1.      800մ
2.      90մ
3.      57600մ
4.      16000մ

4.Մրցումների ժամանակ դահուկորդը շարժվում էր 3մ/վ հաստատուն արագությամբ: Նա ինչքան ճանապարհ անցավ 30ր-ում:
1. 90մ
2. 5400մ
3. 5.4մ
4. 600մ

5.      Երկրից մինչև Արեգակ եղած հեռավորությունւ 150մլն կմ է: Ինչքան ժամանակում լույսը կանցնի այդ հեռավորությունը, եթե լույսի արագությունը 300000000մ/վ է:
1.     
2.      500վ
3.      0.5վ
4.      200վ
5.      450վ

Տարբերակ 4
Եթե մարմինը շարժվում է անհավասարաչափ ,ապա, որպեսզի որոշենք:

1.      Նրա միջին արագությունը, պետք է1. Մարմնի անցած ճանապարհը բաժանել շարժման ժամանակին:
2.      Նրա անցած ճանապարհ, պետք է2. Մարմնի անցած ճանապարհը բաժանել միջին արագությանը:
3.      Նրա շարժման ժամանակը պետք է… 3. Միջին արագությունը բազմապակել շարժման ժամանակով:

4.      Լուսինը երկրի շուրջ պտտվում է 1000մ/վ արագությամբ: Ինչքան հեռավորություն նա կանցնի 15ր-ում:

1.      0.25մ
2.      250մ
3.      4կմ
4.      900կմ
5.      400կմ

5.Լենինգրադից մինչև Մոսկվա եղած հեռավորությունը մոտ 600կմ է: Ռադօոազդամշանը ինչքան ժամանակում կանցնի այդ հեռավորությունը, եթե ռադիոալիքի տարածման արագությունը 300000000մ/վ է:

1. 500000վ
2. 0.002վ
3. 500վ
4. 0.000002վ
5. 18000000վ


Комментариев нет:

Отправить комментарий