Քյորօղլի պատմվածքում ներկայացված է մի մարդ, ով կարողանում է չհուսահատվել և երբեք չի հանձնվում։ Նա իր հնարամտության շնորհիվ կարողանում է գտնել շատ ընկերներ, որոնք իրեն օգնում են
։ Քյորօղլին ցույց էր տալիս իր խիզախությունը, նա ձևանալով միայնակ գյուղացի գնացել էլ Բելի-բեքի դեմ պայքարելու։ Նա նաև շատ մարդասեր էր, քաջերը ( իր ընկերները) նրան ևս օգնում էին։ Նրա հայրը շատ իմաստուն էր, չնայած որ կույր էր։ Քյորօղլին քարով ոչխար էր սպանել և պատմել այդ ամենը հորը, հայրը հասկացավ, որ դա սովորական քար չէ և այդ քարից պատրաստեց որդու համար թուր, որ ակնթարթորեն ոչնչացնում էր ամեն ինչ, ինչին դիպչում էր։ Նրանից գողացել էին իր ձին՝ Ղռաթին և նա խնդրել էր իր քաջերին Ղռաթին գտնել, նա
բոլորի նկատմամբ ուշադիր էր։
Комментариев нет:
Отправить комментарий