1.Թվարկեք X-XIV դարերի հայկական մշակույթի նվաճումները (պատասխանը հիմնավորեք);
Նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգաց ման համար: Նախորդ ժամանակաշրջանից հայտնի կրթո թյանկազմակերպման «յոթ ազատ արվեստնե րի» համակարգը նոր զարգացման հասավ: Այն ներառում էր քերականությունը, տրամաբանու թյունը, ճարտասանությունը, թվաբանությունը, երկրաչափությունը , երաժշտությունը և աստղագիտությունը:
Դպրոցները և համալսարանները զարգացածան ի հաշիվ իրենց շատացման, դպրոցում սովորել տևում է 7-8 արի:
2.Բացատրեք հայկական միջնադարյան պատմագրության զարգացման ընթացքը;
IX դ. վերջերից սկսած՝ հայ պատմագրությունը վե րելք է ապրում: X–XIVդդ. առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական պատմությունը ևտարեգրությունը: Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին համառոտ՝ ըստ ժամանակագրական հերթականության: Հայոց պատմության շարքըշարունակում է նշա նավոր հասարակական–քաղաքական գործիչ, կա թողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին: Նա իր «Պատմութիւն Հայոց» աշխատությանշարադրանքը սկսում է Հայկի ու Բելի ավանդությունից: Սմբատ I–ի և Աշոտ Երկաթի ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրում է մանրամասն՝ որ պեսդեպքերի մեծ մասի ականատես, իսկ որոշ դեպքերում՝ նաև մասնակից: Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է (XI դ.), որի«Պատ մութիւն» աշխատությունը ներառում է 1000–1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները՝ հայ–բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները: XIII դ. պատմագիր է Կիրակոս Գանձակեցին: Նրա «Հայոց պատմությունն» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265 թ. ընկած ժամանակահատվածը: Հեղինակը մանրամասն ներկայացնում է հայ–վրացական հարաբերությունները, Կիլիկյան Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձու թյունները, հայ–մոնղոլական առնչությունները: Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը՝ որպես նոր ուղ ղություն, հիմնադրելէ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ) (X դ. երկրորդ կես — XI դ.): Նրա աշխա տությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»՝ բաղկացած երեք բաժնից: Համաշխարհային պատմություն շարադրելու երկրորդ փորձը կատարեց XIII դ. նշանավոր մա տենագիր Վարդան Արևելցին: Նրա «Տիեզերա 151 կան պատմություն» աշխատությունն ընդգրկում է «անսկիզբ» ժամանակներից մինչև 1267 թ.: X–XIV դդ. հայ պատմագրության մեջ շարունակ վում էր Հայաստանի առանձինտարածաշրջաննե րի պատմության շարադրանքը: Այս ժանրի հիմնա դիրը համարվում է Մովսես Կաղանկատվացին: Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչըԹովմա Արծրունին էր (IX դ. երկրորդ կես–X դ. սկիզբ): Նրա «Արծրունիների տան պատմություն» աշխատու թյունը նվիրված է Վասպուրական նահանգի ու Արծ րունիների տոհմի պատմությանը: XIII դ. երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական– քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությու նը նվիրված է Սյունիք նահանգի պատմությանը: Հայ պատմագրության մեջ ժամանակա գրության հիմնադիրը Մատթեոս Ուռհայեցին է (XI–XII դդ.): Մատթեոս Ուռհայեցու «Ժամանա կագրությունը» ներառում է Առաջավոր Ասիայի ողջ տարածաշրջանի X–XII դդ. պատմությունը: XIII դ. նշանավոր ժամանակագիր էրԿիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը: «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ շարադրում է Բագրատունյաց թագավո րության շրջանի իրադարձությունները, իսկ առա վել մանրամասն՝ Կիլիկյան Հայաստանի պատմու թյան դեպքերը և երևույթները: X–XIV դդ. հայ պատմիչների ևժամանակագիրնե րի աշխատությունները կարևոր սկզբնաղբյուրներ են ոչ միայն հայ ժողովրդի, այլև Առաջավոր Ասիայի երկրների պատմությանուսումնասիրության համար:
Հայկական պատմագրության վերելքը կապված էր նրանով, որ ամեն մի հռչակավոր պատմագրիչից հետո գալիս էր նույնպես հռչակավոր պատմագրիչ, որիգրածներն ակնհայտորեն տարբերվում էր մյուսից:
3.Պատմեք միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի մասին;
4.Նկարագրեք X-XIV դարերի հայկական արվեստը:
X–XIV դդ. մեծ վերելք էր ապրում նաև ճարտարապետությունը: Այս բնագավառում հատկապես զարգանում են քաղաքների շինությունը, ամրոցաշինությունը ևեկեղեցաշինությունը: Սովորաբար քաղաքը բաղկացած էր լինում երեք մասից՝ միջնաբերդ, բունքաղաք (շահաստան), արվարձան: Անկախ տեղանքից՝ միջնաբերդըև շահաս տանը պարսպապատվում էին, իսկ արվարձանը պարսպից դուրս էր կառուցվում և չէր ամրացվում: Բագրատունյաց Հայաստանում, Զաքարյաններիիշխանությունում, Կիլիկյան Հայաստանում մեծ վերելք էր ապրում նաև ամրոցաշինությունը: Կիլիկյան Հայաստանում կար 112 բերդ: Սովորաբար ամրոցըբաժանված էր լինում երկու մասի՝ միջնաբերդի և բուն ամրոցի: Երկուսն էլ ունեին իրենց առանձին պարիսպները: Միջնաբերդում էր իշխանական դղյակը՝ իրօժանդակ կացարաններով, իսկ բուն ամրոցում զինվորների համար նախատեսված շինություններն ու արհեստանոցներն էին: X–XIV դդ. մեծ վերելք էր ապրում նաևեկեղե Անամուր ծովային ամրոցը ցական ճարտարապետությունը: Այս ժամանա Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին 157 կաշրջանում կառուցում էին ոչ միայն առանձինեկեղեցիներ և վանքեր, այլև վանական համալիր ներ: Վանական համալիրներին կից կառուցվում էին ուսումնագիտական կենտրոններ, մատենա դարաններ, արհեստանոցներ: Վանական համալիրներից հատկապես նշանավոր էին Տաթևը, Սա նահինը, Հաղպատը, Սևանը, Սկևռան, Այրիվանքը ,Գոշավանքը: Ճարտարապետության զարգացման գործում նշանակալից դեր են խաղացել Մանվել և Տրդատ ճարտարապետները: Մանվել ճարտարապետը նախագծել և կառուցելէ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին, իսկ Ոստան քաղաքում՝ Արծրունիների թագավորական պալատը: Բագրատունիների արքունի ճարտարապետ Տրդատըհիմնականում աշխատել և ստեղծագործել է Անի քաղաքում, որտեղ նրա նախագծով կառուցվել են Մայր տաճարը և Ս. Գրիգոր Լուսավորիչ զվարթնոցատիպեկեղեցին: X–XIV դդ. քանդակագործությունը զարգանում էր ճարտարապետությանը զուգընթաց: Քանդակները դրվում էին եկեղեցիների և շենքերի պատերին: IX–X դարերում արվեստի ինքնուրույն ճյուղ դարձավ խաչքարային արվեստը: Այն յուրահատուկ է միայն հայկական մշակույթին: Խաչքարերն ունեցել են տարբերնշանակություն և կիրառություն ներ: Ամենից տարածվածը գերեզմանների վրա դրվող մահարձաններն են: XI–XIV դդ. խաչքարեր էին կանգնեցվում նաև որևէնշանակալից իրա դարձության կապակցությամբ: Սովորաբար խաչ քարերի վրա թողնվում էին արձանագրություններ, որոնցում նշվում էր խաչքարը ստեղծելուժամանա կը և առիթը, վարպետի և հուշարձանը կանգնեց նելու վերաբերյալ տեղեկություններ: Նշանավոր խաչքարագործ վարպետներից էին Պողոսը (Գո շավանք) ևՄոմիկը (Նորավանք): Մեզ են հասել X–XIV դդ. տասնյակ հազարավոր խաչքարեր: Նկարչություն՝ XI–XIV դդ. նաև մանրանկարչության և որ մանրնկարչության վերելքիժամա նակաշրջանն էր: Մանրանկարչությունը՝ որպես արվեստի ճյուղ, ծառայում էր ձեռագրերի զար դարմանը: Մանրանկարներով զարդարված մեզ հասածառաջին ամբողջական ձեռագիրը վերա բերում է 851 թ.: Մանրանկարչության բուռն վերել քը նպաստեց մի շարք դպրոցների առաջացմանը, որոնք միմյանցիցտարբերվում էին ձեռագրի ձևա վորման կանոններով և ընտրված թեմաներով: Դրանցից էին Կիլիկիայի, Վասպուրականի և Սյու նիքի դպրոցները: Ինչպեսքանդակագործները, այնպես էլ մանրանկարիչներն իրենց գործերի հա մար իբրև նյութ ընտրում էին և՛ աստվածաշնչյան, և՛ աշխարհիկ իրականությունից վերցվածկերպար ներ: Այդ ժամանակաշրջանի նշանավոր մանրան կարիչներից էին Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծա կը, Մոմիկը և ուրիշներ: Մանրանկարչությանը զուգահեռX–XIV դդ. Հա յաստանում և Կիլիկիայում զարգանում էր որմ նանկարչությունը: Բագրատունի, Արծրունի, Սյու նի, Հեթումյան թագավորները և Զաքարյանները իրենցկառուցած պալատների, ընդունելության դահլիճների և տաճարների ներսի պատերը զար դարել էին տալիս որմնանկարներով: Տաճարների ներսիորմնանկարներում, բացի Հին և Նոր Կտակարանների պատկերներից, հան դիպում են նաև պատմական գործիչների դիման կարներ: Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուորմնան կարներում աստվածաշնչյան թեմաներին զուգահեռ պատկերված է նաև Գագիկ Արծրունին, իսկ Տիգ րան Հոնենցի եկեղեցում՝ Տրդատ III–ը և Ս. ԳրիգորԼուսավորիչը:
Комментариев нет:
Отправить комментарий