Մարկ Տվեն՝ Հետաքրքրասեր Բեսսին
1.Ներկայացրո՛ւ պատմվածքի գաղափարը, հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը ընթերցածիդ վերաբերյալ։
Հեղինակի ասելիքը այն է, որ ամեն մարդ իր կյանքում չի կարող պատասխանել այնպիսի հարցերին, որոնց մասին նա ոչ մի պատկերացում չունի: Ինչպես այսպատվածքում Բեսսի մայրը չէր կարողանում պատասխանել Բեսսի տված հարցերին, որովհետև նա Աստծո արարքները չի կարողանում բացատրել:
2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածները և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունըխմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։
Ինձ դուրս եկավ այս հատվածը, որովհետև այստեղ հեղինակը ուզում է ասել, որ ամեն ինչ ունի իր տրամաբանական սկիզբը և տրամաբանական ավարտը, բայց մեզ մարդկանց դժվար է դա հասկանալ, նույնիսկ որոշ դեպքերում անհնարին և այդ պատճառով մենք պետք է հնարավորինս արդար լինենք:
3.Պատրաստվի՛ր բանավոր քննարկման։
Комментариев нет:
Отправить комментарий