Սկսած 9 դարից Հայաստանում տնտեսությունն ունեցավ բուռն զարգացում: Համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանը և քաղաքական անկախությունը նպաստում էին տարածաշրջանում տնտեսության աճի գործընթացին:Միջնադարյան Հայաստանումտնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկուճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել ենգյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցայինմշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հացաբույսերից լայն տարածում էրգտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։
Երկաթե խոփով ծանր գութանիլ այն տարածումը հեղաշրջիչ նշանակություն ունեցավ երկրագործության համար, քանի որ գութանովվարում էին ինչպես բերրի, այնպես էլ՝ խոպան հողերը:
Բերքատվության բարձրացման ու գյուղատնտեսական աշխատանքի կազմակերպման համար զարկ է տրվում երկրագործականտեխնիկայի զարգացմանը։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Այդպիսով՝ եռադաշտային համակարգըհնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խոշոր տնտեսություններում՝ագարակներում ու դաստակերտներում, հողը հերկում էին գութանով։ Նոր մշակելի դարձած խոպան տարածքները հաճախ կոչվումէին նորք։
Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղելալպիական մարգագետիններով(ալպյան մարգագետիններ, լեռնային մարգագետիններ են, որոնք ծածկված են խոտի, բուսականությանհաստ շերտով և գտնվում են անտառի փեշին)։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էինստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-նՀայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չիտեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմինիան»։ Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեիննաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը։Պարսիկների և արաբների արտաքսումից հետո վերականգնվել են դարերի ընթացքում պատերազմների ժամանակ ավերված բազմաթիվ շինությունները:
Խոշոր քաղաքները, որոնք անկախ էին ֆեոդալական տերություններից, ենթարկվում էին միայն թագավորական իշխանությանը ևիրավունք ունեին ընտրելու սեփական կառավարողներին: Քաղաքի բնակչության մեծամասնությունը արհեստավորներ էին: Տնտեսություն ամենաշատ նպասը բերեց հետևյալ ոլորտների զարգացումը՝ դարբնագործություն, բրնձի արտադրություն, կաշվի և զենքի արտադրություն:: Դարբնագործությունից բացի տնտեսության աճին նպաստում էր նաև ինտենսիվ առևտուրը: Մի քանի քաղաքներում կազմակերպվել են մշտական շուկաներ, որում վաճառում էին դարբնագործերի աշխատանքներ և գյուղատնտեսական մի շարք ապրանքներ: Ուխտագնացության վայրերում, խաչմերուկներում պարբերաբար անցկացվում են տոնավաճառները:
Կարծիք
Իմ կարծիքով Բագրատունյանց Հայաստանի տնտեսությունը , այդպիսին դարձավ շնորհիվ ճիշտ կառավարման, ռեսուրսների օգտագործման, նաև աշխարհագրական դիրքի: Բագրատունյանց Հայաստանի տնտեսություն քաղաքականապես թուլացավ ևտրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:
Комментариев нет:
Отправить комментарий