Страницы

пятница, 13 октября 2017 г.

Սխտորի օգտակար հատկություններ


Սխտորի օգտակար հատկությունների մասին հայտնի է վաղուց։ Հին սլավոնները հավատացած էին, որ սոխն ու սխտորն ունակ են մեծ օգուտներ տալ մարդուն, ինչի համար էլ դրանք օգտագործել են մեծ քանակով։
Սակայն այն ժամանակ մարդիկ չեն իմացել, որ դրանք օգտակար են միայն այն դեպքում, եթե կիրառվում են ճիշտ ձևով։ Անհրաժեշտ է այն օգտագործել մանրացված վիճակում։
Սխտորը խոչընդոտում է մանրէների բազմացումը, օգտակար է սնկերի դեմ պայքարում, ոչնչացնում դիզենտերիայի հարուցիչները։ Սխտորի օրգտագործումը զգալիորեն նվազեցնում է թրոմբի առաջացման վտանգը, որը հանդիսանում է սրտի ու ուղեղի կաթվածների հիմնական պատճառը։ Իսկ դա նշանակում է, որ սխտորը նվազեցնում է նաև դրանց առաջացման հավանականությունը։
Բացի այդ, սխտորը պայքարում է հերպեսի, ստոմատիտի, գրիպի վիրուսի, հիպերտոնիայի, թոքաբորբի ու ստաֆիլոկոկի դեմ։ Սխտորը հիանալի պրոֆիլակտիկ միջոց է սրտանոթային հիվանդությունների դեմ։ Այն արդյունավետ միջոց է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։

Комментариев нет:

Отправить комментарий