Страницы

среда, 22 ноября 2017 г.

22.10.2017

Ստեղծագործական
Երջանիկ լինել, թե երջանկություն տալ…
Ամեն մարդ իր կյանքում ունենում երջանիկ պահեր, որը նա կիսում է իր ընտանիքի անդամների հետ կամ իր համար այլ հարազատ անձանց հետ: Երջանիկ լինե՞լ, թե՞ երջանկություն տալ ուրիշներին: Այս հարցին դժվար է պատասխան տալ, բայց ես  փորձում եմ  երջանկացնել այն մարդականց, ովքեր  երջանկություն դեռ չեն տեսել: Կյանքում շատ երջանիկ պահեր ունեցող մարդը պետք է այդ պահերը կիսի ընկերների, հարազատ-բարեկամների հետ, որպեսզի նրանք էլ փոխադարձեն:
Սա է կյանքի օրենքը, սա է մեր շրջապատը և մենք պետք է այն ավելի լավը դարձնենք։

Թարգմանություն
Խոցելիությունը  թուլություն չէ: Դա զգացմունքային ռիսկ է, անպաշտպանվածություն, անորոշություն, որը  լիցքավորում է մեր կյանքի ամեն օրը: Խոցելիությունը անկեղծ լինելու քաջությունն է: Մի՛ կարծեք, թե ձեզ մարդիկ հասկանում են մինչև իրենց հոգու խորքը՝ ձեր բոլոր թույլ կողմերով հանդերձ: Մի՛ վախեցեք սիրել ամբողջ սրտով, նույնիսկ եթե ոչ մի երաշխիք չկա այն փոխադարձելու․ սա իրոք դժվար է, չափազանց դժվար ։ Մի՛ վախեցեք արտահայտել շնորհակալություն և երջանություն այն պահերին, երբ սարսափով մտածում եք՝ հնարավո՞ր  է ձեզ  սիրեն այդքան շատ, կարելի՞ է դրան հավատալ այդպես կրքոտ, կարելի՞ է այդքան ջերմ արձագանքել դրան: Պարզապես կանգ առ և խենթ լինելու փոխարեն միայն ասա՝ ես շնորհակալ եմ, որովհետև եթե ես ինձ զգում եմ այդքան խոցելի, ուրեմն՝  ողջ եմ:

Комментариев нет:

Отправить комментарий