Միլիոնավոր մարդիկ կարծում են, որ շատ տարիներ առաջ մեր մոլորակ են եկել այլմոլորակայինները: Կարո՞ղ էին արդյոք այլմոլորակայինները կերտել մերպատմությունը և հնարավո՞ր է գտնել դրա ապացույցը՝ տեսնելով հնագույն ինժիներների աշխատանքները:
Այլմոլորակայինները և հին ինժիներներ:
Հարավային Ամերիկայում՝ Պերուում, որը ծովի մակարդակից 2700 մետր բարձր է, հնում գտնվում էր ինկերի սրբազան հովիտը, սակայն այսօր այնտեղ կարելի է տեսնել Օլյանտատամբո հնագույն քաղաքի ավերակները: Ըստ գիտնականների, այդ պաշտպանողական կառույցները, որոնք միաժամանակ համարվում էին և՛ վանք, և՛ ամրոց, կառուցվել են մ.թ.ա. 1440 թվականին՝ ինկերի տիրակալ Պոչեկուտիի հրամանով: Շատ գիտնականներ կարծում են, որ Օլյանտատամբուն ստեղծվել է ավելի հին քաղաքի ավերակների վրա, որի ծագումը անհայտ է: Օլյանտատամբույում գտնվող կառույցները ունեն տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական շերտեր և որոշ գիտնականներ կարծում են ,որ այս քաղաքը ստեղծվել է մինչ ինկերի ձևավորվելը: Խեսուս Գամարայը կատարեց հետազոտություններ, որից հետո նա եկավ այն եզրակացության , որ Օլյանտատամբու կառույցը ստեղծվել է Արրաք ժողովրդի կողմից, որոնք շատ հին ժողովուրդ է, նրանց կարելի է համեմատել առաջին մարդկանց հետ կամ նույնիսկ Ադամի: Օլյանտատամբուն լեռնային ամրոց է, այն աչքի է ընկնում նրանով , որ կազմված է հսկայական քարե բլոկներից: Առավել ուշագրավ են այլ բլոկերը, որոնք գտնվում են տվյալ լեռան գագաթում: Այդ լեռան վրա կա 6 բլոկ, որոնք այդտեղ են բերվել մեկ այլ լեռից՝ գետի վրայով և բարձրացել են 2700 մետր: Անհնար է պատկերացնել, թե ինչպես են մարդիկ կարողացել քանդել այդ բլոկները և բարձրացնել մինչև լեռան գագաթը: Մեր օրերում 50 տ քաշ ունեցող բլոկը տեղափոխելու համար պետք են հատուկ սարքավորումներ, որոնք ունեն պողպատե ամրակներ, հիդրավլիկ շարժիչներ: Բլոկը այդ լեռան վրա տեղափոխելու համար պետք է գնալ մեկ այլ լանջով, այդ ճանապարհի վրա ռելսեր տեղադրել, որը շատ բարդ գործ է և դժվար է պատկերացնել, որ դա արել է հին մարդը։ 6 գրանիտե բլոկ գտնվում է այդտեղ, արդեն մի քանի հազարամյակ, շնորհիվ այն ժամանակվա ինժիներների աշխատանքների: Երկրաշարժի ժամանակ բլոկները մեկ բարձրանում են, մեկ իջնում՝ կլանելով տատանումները, այդ պատճառով այս կառույցը այդքան ամուր է: Այդ բլոկները իրար այնքան մոտ ենիկացրաց են, որ նրանց միջով չի անցնի նույնիսկ մազ: Կարևոր չէ, թե քանի մարդ է աշխատել այս կառույցի վրա կամ ինչքան ժամանակ է տևել այն, կարևոր է իմանալ այս կառույցը կառուցելու տեխնոլոգիան: Ըստ հնագիտության պաշտոնական տվյալների, հնդկացիները կտրում և սրում էին պինդ քարերը բրոնզե և քարե գործիքներով, բայց ոչ մի տեղ չի գտնվել ոչ մի գործիք: Մեկ այլ հետաքրքիր փաստի համաձայն, հսկայական քարերը իրար միացրած են անհայտ էներգիայով: Թվում է, թե բլոկերը իրար են միաձուլել՝ շնորհիվ ինչ-որ ճառագայթի: Անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս են նրանք կարողացել ստեղծել այդպիսի ջերմության աղբյուր: Կոնդր անվանումով վանքը շատ
հետաքրքիր վայր է, որովհետև հսկայական խորանարդե բլոկները՝ անդեզիտե, (անդեզիտը շատ պինդ քարի տեսակ է) կտրված են վանքից շատ կոկիկ, մակերեսի վրա չի երևում ոչ մի քերծվածք, ի դեպ անկյունները սուր չեն, նրանք հմտորեն կլորացված են, բայց անհնար է հասկանալ, թե ինչպես է հնարավոր այդպիսի արդյունքի հասնել այդ ժամանակաշրջանի գործիքներով: Այդ կառույցի ներքևում կան նախշեր, որոնք նման են սղոցի հետքերի: Տվյալ փաստը ապացուցում է հին մեքենաների առկայությունը տվյալ ժամանակաշրջանում: Օլյանտատամբուն հիմնականում ստեղծված է անդեզիտից, որպեսի այն կտրեին, պետք է ունենային հզոր գործիքներ, բայց քարի դարում անհնար է գտնել այդպիսի գործիք, այստեղից կարելի է հետևել , որ դրանք եղել են անհասկանալի գործիքներ: Հնարավոր է հանելուկի լուծումը գտնել՝ ուսումնասիրելով հին առասպելները, որոնք երկրի ստեղծման մասին են: Հնդկացիների նախնիները առասպելներում կոչվում են ,,արևի որդիներ,,: Դրանք եղել էին եղբայր և քույր, որոնց ուղարկել էր մոլորակի վրա արևային աստվածը: Նախահայրերը բերել են այստեղ ,,ոսկե եռանկյուն,,-ի: Կարո՞ղ էր դա լինել սարքը, որ կարող էր անդեզիտը կտրել կամ տեղափոխել երկնքով ծանր քարեր: Եթե ,,ոսկե եռանկյուն,,-ին եղել է բարձրագույն տեխնոլոգիաների օրինակ ինչ-որ բան կտրելու կամ երկնքով ինչ-որ բան տեղափոխելու համար, ապա ,,արևի որդինները,, դրանք ստացել են այլմոլորակայինների կողմից: Քանի որ Օլյանտատամբուն կապված է ,,ոսկե եռանկյան,, պատմության հետ, ապա այդ միտքը հուշում է ինձ ,որ այլմոլորակայինները եկել են երկիր հազարավոր տարիներ առաջ: Եվ շնորհիվ այլմոլորակայինների գործիքների, նրանք կարողացեն են ստեղծել կառույցներ, որոնցով մենք այսօր զարմանում ենք: Մինչև այսօր մարդիկ վիճում են, թե ինչպես են այդ 6 բլոկները տեղափոխվել լեռան գագաթ։ Այդ պատճառով վերջերս մարդիկ փորձեցին տեղափոխել դրանց նման բլոկներ նույն լեռան վրա, բայց փորձը հաջողությամբ չավարտվեց: Ընթերցելով այս ամենը, մենք եզրակացնում ենք ,որ մարդիկ կապ են ունեցել այլմոլորակայինների հետ: Մեքսիկայում՝ 50 կմ հեռավորությամբ Մեխիկոյից, գտնվում է Տեոտիուական քաղաքի ավերակները:Այն հիմնվել է մ.թ.ա. 100թ. և գոյատևել մինչև 7-րդ դարի կեսերը: Դա հին աշխարհի ամենախոշոր քաղաքներից էր, որտեղ բնակչությունը հասնում է 150000 մարդու: Եթե դուք հանկարծ մտնեք այդ քաղաք, կզարմանաք, տեսնելով , թե ինչքան ժամանակակից է երևում այդ քաղաքը: Այդ քաղաքը չունի իր նմանակը: Ինկերի բնակավայրի դասավորությունը համեմատում են համակարգչի պլատայի հետ: Տվյալ ժամանակաշրջանի մարդիկ ունեին նույն երկրաչափական գիտելիքները, ինչ ունեին այն մարդիկ, ովքեր ստեղծել են Քեոփսի բուրգը: Քեոփսի բուրգի և Արևային բուրգի երկարությունը գրեթե նույնն է, մոտավորապես 920 մետր: Արևային բուրգի հիմքի երկայնքը հավասար է 4 պի և բարձրության արտադրյալին, իսկ Քեոփսի բուրգինը՝ 2 պի և բարձրության արտադրյալին: Նշանակում է՝ մեքսիկական բուրգը ուղիղ երկու անգամ ցածր է եգիպտականից: Տեոտիուականը ստեղծվել է հատուկ նախագծով։ Արևի, լուսնի տաճարները և Կիտցակո-Ատլան կազմում են Արիոնի գոտին, որոնցով էլ ստեղված են գիզայի բուրգերը: Տվյալ կառույցների նմանությունները գիտնակաները բացատրում են նրանով, որ այդ երկու վայրերում այցելել են նույն այլմոլորակայինները: Երբ սեփական աչքերով ես տեսնում, թե ինչքան նման են Տեոտիուականի և Գիզայի բուրգերը իրար, իհարկե սկսում ես կարծել, թե
այդ նախագծի ստեղծողները եղել են նույն արարածները: Տեոտիուականում գտնվող կառույցները կազմված են սլյուդայից, որը գտնվում է Մեքսիակայից 5000կմ հեռավորությամբ վրա՝ Բրազիլիայում: Հնագետները սլյուդայի արկայությունը գտել են գրեթե բոլոր կառույցներում: Սլյուդան բերվել է հեռավոր վայրերից՝Բրազիլիայից, ոչ մի ուրիշ վայրում այն չկա: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ հենց սլյուդան, դա արված չէ ո գեղեցկության համար, քանի որ հեռվից այն չես էլ նկատի: Սլյուդան ունի էլեկտրական հատկություններ և այն շատ լավ մեկուսարան է, երկրորդ հերթին այն դիմանում է բարձր ջերմաստիճանների և կարող է օգտագործվել որպես վառարանի պատուհանի մատերիալ: Գիտնականները կարծում են,որ Արևային բուրգը համարվում էր հաղորդիչ այլմոլորակայնների համար: Արևային բուրգի սլյուդայով պատված տարածքները կարող էին կազմել քաղաքի էլեկտրո-համակարգը : Նաև հնարավոր է, որ սլյուդան օգտագործվում էր որպես պաշտպանողական նյութ՝ կայծակների համար: Նասայում սլյուդայով պատում են որոշ տիեզերական ապարատներ՝ ջերմությունից պաշպանվելու համար:
Կազ-Աուլ նեոպոլում պեղումների ընթացքում հնագետները գտել են երեխայի հին գերեզմանոց, որի գանգը խիստ ձգված էր: Ինչպես նշում են փորձագետները՝ ըստ նախնական գնահատականների, հայտնաբերումը կարելի է թվագրել Մ.թ.ա 2-րդ դարին: Երեխային թաղել են բարբարոսական ավանդույթների համաձայն: Հնագետները տվյալ վայրը արդեն իսկ անվանել են «այլմոլորակայինների գերեզման»: Երեխայի մնացորդները ուսումնասիրելուց հետո մարդաբանները կարծում են, որ մահվան պահին երեխան մոտ մեկ ու կես տարեկան էր: Երեխայի կողքին թաղման ժամանակ հայտնաբերվել է փոքր դիմակ, սղավի անոթ, ապակի, իսկ աջ ձեռքում եղել է ապարանջան՝ պղնձի համաձուլվացքից: Ըստ հետազոտողների, երեխայի գլուխը դեֆորմացվել է ծնվելուց անմիջապես հետո:Այն շերտում, որտեղ հայտնաբերվել են օտար երեխայի մնացորդները, կարելի է գտնել մ.թ.ա. 1-ին դարի իրեր: Բացի այդ, տվյալ պատմական ժամանակաշրջանին կարելի է վերագրել մոնումենտալ բյուրեղները, որոնք համարվում են Բոսֆորի թագավորության զինվորական, նահապետական բանակի գերեզմանները: Գիտնականները նշում են, որ գանգի դեֆորմացիան հաճախ ծագում է սարմաթյաններում, մասնավորապես նրանց մոտ, ովքեր ապրել են ավելի ուշ ժամանակներում: Բացի այդ, գանգի դեֆորմացիան օգնում էր նշելու որոշակի խմբի կարգավիճակ կամ պարագաներ: Այս տեսակի առաջին գտածոները հայտնաբերվել են 1826 թ.-ին, Քեմերի շրջակայքում, Կիմմերյան Բոսֆորի նեոկոլսում: Այս հայտնագործությունների հեղինակն էր Բոսֆորի հնագիտության հիմնադիր Պոլ Դրուբկերը:
Աղբյուրներ՝ Загадки истории. Инопланетяне и древние инженеры(2012), В Крыму обнаружили останки младенца-пришельца
Комментариев нет:
Отправить комментарий