Страницы

пятница, 17 ноября 2017 г.

Տնտեսություն հասկացություն

Տնտեսություն կոչվում է տնտեսական գործունեություն արտադրությունւ, բաշխումւ, փոխանակումւ և բարիքների սպառումը։ «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է.
1.Տնտեսություն գիտություն
2.Համաշխարհային տնտեսություն
3.Երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը
4.Որևիցե հասարկության տնտեսություն
5.Տան վարման օրենքները, կանոնները
6.Նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը
Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը իրենից ներկայացնում է բարդ և ընդգրկուն օրգանիզմ, որը ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։ Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.

Ես ձեզ կներկայացնեմ ինչ-որ երկրի տնտեսություն:
Հայաստանը ազգաբնակչության խտությամբ երկրորդն է նախկին Խորհրդային հանրապետություններից։
Այն գտնվում է Սև ծովի և Կասպից ծովի միջև, սահմանակից է հյուսիսից և արևելքից Վրաստանին և Ադրբեջանին, իսկ հարավից և արևմուտքից Իրանին և Թուրքիային։
Համաձայն Ֆորբս ամսագրի Հայաստանը 2011 թվականի տվյալներով աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։
Մինչ անկախությունը Հայաստանի տնտեսությունը արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաուչուկի արտադրությունը, սննդարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։ Խորհրդային Միության փլուզումից առաջ 1991 թ. գյուղատնտեսությունը նյութական արտադրության միայն 20% էր կազմում, իսկ զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ միայն 10%։ Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։
Էներգիայի գերակշռող մասը արտադրվում է Ռուսաստանից ներկրվող վառելիքով ներառյալ գազը և միջուկային վառելիքը: Տեղական գլխավոր էներգոռեսուրսը հիդրոէլեկտրականությունն է։
Աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6, https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Комментариев нет:

Отправить комментарий