Страницы

суббота, 10 февраля 2018 г.


Վարժություններ
Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլո-
վով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
հորինել ու երգել դարեդար։

Ուղղական
Սեռական
Տրական
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական
Միջին
Թռչունին
Գրված
Լորը
Թռչուններից
Գույներով
Լուսանցքներում
Հայ
Գրքերի

Մանրանկարիչներ


Կիլիկիայում

Գլխազարդերի

Խորանը




Ավետարանի

Լորեր




Խոտերի

Կտուցները




Տերևների

Ժողովուրդը




Թռչնակի





Վարժություն 2։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համա-
պատասխան տեղերում։
1.
Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
Գագաթին-տրական, եզակի
Գյուղի,մշուշի-սեռական, եզակի
2.
Ասֆալտապատ ճամփեզրով սլացող մեքենան կանգ առավ ճանապարհին ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
Ճամփեզրով-ներգոյական, եզակի
Ճանապարհին-տրական, եզակի
Մեքենայից-Բացառական, եզակի
3.
Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
Դաշտում-ներգոյական, եզակի
Մարդիկ-սեռական, հոգնակի
Հայացքները-հայցական, հոգնակի

4.
Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
Ձեռագրում-ներգոյական,եզակի
Տեղեկություններ-ուղղական, հոգնակի
Գիտաժաողովին-տրական, եզակի
5.
Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
Օրը-սեռական, եզակի
Վարպետը-սեռական,եզակի
Գոհունակությամբ-գործիական, եզակի

6.
Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճ.։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
Ցուցադրումը-սեռական, եզակի
Հանդիսատեսները-սեռական, հոգնակի
Դահլիճ-ուղղական, եզակի

7.
Նրա աշխատանքի  վայրին մոտ գտնվող փողուցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
Վայրին-տրական, եզակի
Փողոցում-ներգոյական, եզակի
Իրեր-ուղղական, հոգնակի
8.
Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնանային երկար գիշերվա նիրհից։
(
քամի, երկինք, աշուն)
Երկնքում-ներգոյական, եզակի
Քամին-տրական, եզակի
Աշնանային-հայցական, եզակի
9.
Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքից որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
Կուրսի-սեռական, եզակի
Քննություն-ուղղական, եզակի
Դասագրքից-բացառական, եզակի
10.
Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(
մրցույթ, մրցանակ, դպրոց)
Մրցույթին-տրական, եզակի
Դպրոցում-ներգոյական, եզակի
Մրցանակների-սեռական, հոգնակի

Անց կացա՜ն...
Օրերս թըռանա՜նց կացա՜ն.
Ախ ու վախովդարդերով
Սիրտըս կերա՜նա՜նց կացա՜ն:

Այս քառյակում հեղինակը ուզում է ասել, որ ամենինչ կյանքում անցողիկ է, իսկ ամենարագը կյանքում անցնում է ժամանակը: Ժամանակը բոլոր մարդկանց համար ամենաթանկն է, քանի որ այն մարդը ով ժամանակ չունի, նշանակում է կյանք էլ չունի: Թումանյանը այս քառյակում ցանկանում է ասել, որ կյանքը իր համար այնքան արագ անցավ, որ նա նույնիսկ չնկատեց այն, և եթե նա ունենար ավելի շատ ժամանակ քան ունեցել է, ապա նա գրեր ավելի շատ բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնց մենք ականատես ենք լինում մեր օրերին:

Վերջացա՜վ...
Կյանքըս մաշվեցվերջացա՜վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՜վ:

Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ մարդը երբ կորցնում է այն բանը, որի համար նա ապրում էր, իրա դեպքում դա իր տղան էր, որը զոհվել էր պատերազմի ժամանակ, ապա նրա համար կյանքը դառնում է անիմաստ: Ամեն մի երջանիկ պահին, դու սկսում ես հիշել այդ վիշտը, որը ավելի է խորացնում այդ ցավը քո մեջ, և մի օր հնարավոր է դու այդ ցավի պատճառով վերջ տաս քո կյանքին: Ինչ հույսեր դու ունեիր քո կյանքում, մի ակնթարթում վերածվում է մի սև բծի՝սև բծի քո սրտում, որը դու մինչև մահդ չէս մոռանա:

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն

Այս քառյակը գրելուց առաջ Թումանյանը կորցրել էր իր որդուն՝պատերազմի ժամանակ, այդ պատճառով այս բանաստեղծությունում նա ցանկանում է բոլորին հաշտ և խաղաղ մարդկություն: Նա այս քառյակում արտահայտում է իր ամբողջ վիշտը: Զգալով այդ ամբողջ ցավը, Թումանյանը չի ցանկանում, որ այդ ամբողջ ցավը իր կաշվի վրա զգա թե ծանոթ իրեն մարդ թե անծանոթ:

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարելներել ու սիրել,—
Վատըլավ եմ տեսել ես։

Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ իր ամբողջ երջանկյությունը մի ակնթարթում վերածվել է ցավին, և այդ ցավը այնքան շատ է եղել իր կյանքում, որ այն լիովին ծածկել է իր երջանկությունը: Այպիսի ցավից հետո, բոլորս փոխվում ենք, սկսում ենք վատը և լավը չտարբերել այդպիսով ավելի խորացնելով այդ ցավը:

 Ե՛տ չեկա՜վ...
Գընա՜ցգընա՜ցետ չեկավ,
Անկուշտ մահինսև հողին
Գերի մընացե՜տ չեկավ

Այս ամբողջ քառյակը հոմանիշ է պատերազմ բառին: Բոլորս էլ ունեցել ենք ցանոթ մեզ մարդկանց, ովքեր պատերազմերում զոհվել են: Թումանյանի տղան, նույնպես զոհվել է պատերազմում: Նա ուզում է ասել, որ քչերն են, որ մասնակից են եղել պատերազմներին, և ետ են եկել տուն: Այդպիսի բախտին չարժանացավ Թումանյանի տղան:

Комментариев нет:

Отправить комментарий