Страницы

четверг, 19 апреля 2018 г.


1.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

2.   Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես Բ. նսեմ Գ. ցնծություն Դ. երես Ե. պայծառանալ

3.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ Բ. պստիկ-մստիկ Գ. թելիկ-մելիկ Դ. ծուռտիկ-մուռտիկ Ե. չալիկ-մալիկ

4.   Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

5.   Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել մակաբույծ բառերից:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

6.   Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:
7.   սակարկելբանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
8.   դագանակգավազան
9.   քեռայրքեռու տղա
10.                քթոցդնչկալ
11.                սվինսառը զենք

7.   Տառերի թվային արժեքներով գտեք, թե ո՞ր նախադասությունն է 401 8690 720 4001 թվերի միջոցով գաղտնագրված:
Ա. Նա փող չի տա:
Բ. Սա քող չի բերի:
Գ. Նա քող չի տա:
Դ. Սա շատ փող ունի:
Ե. Նա փող կտա քեզ:


8.   «Ներկը կերան քամիները, ընկեր Կարեն» նախադասության բառերի տեղերը չփոխելով՝ կարելի է նոր նախադասություն ստանալ այդ բառերի գրաշրջմամբ (բառի բոլոր տառերով այլ բառ կազմելով): Ո՞րը կլինի նոր նախադասությունը:
Ա. Ընկեր Նարեկ, մաքիները նկարը կերան:
Բ. Կարեն, քամիները տարան Նարեկի նկարը:
Գ. Ընկեր Նարեկ, մաքիները ներկը կերան:
Դ. Նարեկը կրկին նկարեց իր ընկեր Կարենին:
Ե. Ընկերը Կարենին ծանոթացրեց Նարեկի հետ:

9.   Ո՞ր բառից են քամվել մղոն, ցավ, եղան, վեմ, ցող բառերը:
Ա. մեղրահաց Բ. մեղրածոր Գ. ցեղակրոն Դ. վարդացող Ե. մեղվանոց


Комментариев нет:

Отправить комментарий