Страницы

четверг, 10 мая 2018 г.

Թավշյա Հեղափոխություն


Գաղափար
Թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդի կողմից ոչ բռնի ուժի միջոցով անարդարությունների հանդեպ պայքար:
Ընթացք
1988 թվականին Չեխոսլովակիայում սկսվեց առաջին բաց ընդդիմադիր տրամադրությունների դրսևորումը հասարակության մեջ: Առաջին դրսևորումը հասարակության մեջ եղավ Բրատիսլավայում 1988 թվականի մարտի 25-ին (բոլոր մարդիկ իրենց ձեռքերում մոմեր էին պահում), այդ ամենը կազմակերպված էր կաթոլիկ ակտիվիստների կողմից: 1989 թվականին հունվարի 15-24-ը կազմակերպվեցին եկեղեցու աջակցությամբ զանգվածային ցույցեր: Ոստիկանությունը արձագանքեց այդ ցույցերին բռնի ուժով և ձերբակալություններով:
1989 թվականի աշնանը սկսվեց սոցիալիստական ​​համակարգի ապամոնտաժման գործընթացը, որն ուղեկցվեց զանգվածային ցույցերով: Նոյեմբերի 16-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ուսանողների բողոքի երթ, որին մասնակցեց 300 մարդ: Հանդիպման տեղ ընտրված էր Խաղաղության հրապարակը, որտեղից էլ նրանք գնացին СНП հրապարակ, որտեղ այն ժամանակ գտնվում էր Կրթության Նախարարությունը:
Ցույցերն աստիճանաբար վերածվեցին հանրային քննարկումների Գվեզդոսլավա հրապարակում, որից հետո ուսանողները ցրվում էին: Ժողովրդի պաշտոնական նպատակն էր բողոքել բարձրագույն կրթության մասին օրենքների և ակադեմիական ազատության համար: Ցուցարարները նաև պահանջում էին քաղաքական գործիչ Յան-Չարնոգուրսկույի ազատությունը, իրական ժողովրդավարություն, շարժման ազատություն և այլն:
Հեղափոխության սկիզբը դարձան ուսանողական ցույցերը նոյեմբերի 17-ին: Սկզբում այդ ցույցերը անցկացվում էին միայն ուսանողներին կարգախոսներով, այդ ցույցերին հաջորդեցին ոստիկանների դաժան բռնությունները:
Ժողովրդի համար վերջին կաթիլ դարձավ այն փաստը, որ ուսանողներից մեկին ոստիկանությունը սպանել էր: Մահացավ ուսանող, որի անունն էր Մարտին Շպիդ: Ժամանակի ընթացքում այդ գլխավոր իրադարձությունը Թավշա Հեղափոխության մեջ դարձավ թատերական, այսինքն՝ դա իրականություն չէր, Մարտին Շպիդը չէր մահացել:
Նոյեմբերի 20-ին մայրաքաղաքի ուսանողները հայտարարեցին դասադուլ, այդ ուսանողներին առաջին օրվանից աջակցեցին գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները քաղաքում: Միևնույն ժամանակ Պրահայի կենտրոնում և այլ քաղաքներում սկսվեցին զանգվածային ցույցեր (մայրաքաղաքում մարդկանց թիվը կազմում էր ամեն օր գրեթե 250000 մարդ): Այնուհետև ուսանողներին միացան մտավորականները և կոլեկտիվ ձեռնարկությունների աշխատողները:
Նոյեմբերի 21-ին ընդդիմությանը աջակցում էր Չեխոսլովակիայի առաջին տիկին, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանտիսեկ Թոմաշեկին:
Նոյեմբերի 23-ին աշխատողները միացան ուսանողներին, ովքեր կազմակերպեցին Վացլասի հրապարակում բազմահազարանոց ցուցադրություն:

Ընդդիմության ճնշման տակ գտնվելով՝ նոյեմբերի 24-ին Չեխիայի գլխավորած կուսակցությունը Միլոշ Յակշեմի գլխավորությամբ հրաժարական տվեց: Նոր գլխավոր քարտուղար ընտրվեց Կարել Ուրբանեկը:
Ցույցերի հինգերորդ օրը հրաժարական տվեցին ЦК КПЧ բյուրոյի բոլոր աշխատողները: Քանի որ նոր կառավարությունը հրաժարվեց անվերապահորեն փոխանցել ընդդիմությանը իշխանությունը, ապա այդ հեղափոխությունը անցավ հաջորդ քայլին: Նոյեմբերի 26-ին Պրահայում տեղի ունեցավ մեծ հանդիպում, հաջորդ օրը սկսվեց ընդհանուր գործադուլ: КПЧ-ի ղեկավարները փորձեցին կապ հաստատել այդ շարժման առաջնորդների հետ: Դեռ գարնանից միջնորդական ծառայություններ էին առաջարկվել «Կամուրջ» նախաձեռնությանը:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ դելեգացիաների հանդիպումը Չեխոսլովակիայում և իշխող ժողովրդական ճակատի՝ ընդդիմության հետ: Կառավարության պատվիրակությունը ղեկավարում էր Լադիսլավ Ադամեցը:
Հանդիպումից հետո որոշում է կայացվել վերացնել Կոնվենցիայում ամրագրված Կոմունիստական ​​կուսակցության առաջատար դերի մասին դրույթը: Նոյեմբերի 29-ին պառլամենտը վերացրեց այդ կետը: Դեկտեմբերի 10-ին Չեխոսլովակիայի նախագահ Գուստաֆ Գուսաֆը հեռացավ աշխատանքից, և ստեղծվեց Նոր կոալիցիա:
Ժամանակագրություն
Նոյեմբերի 16
Ուսանողի միջազգային օրը Սլովակիայի բարձրագույն դպրոցների և համալսարանների ուսանողները կազմակերպեցին խաղաղ ցույց Բրատիսլավայի կենտրոնում: Սլովակիայի կոմունիստական կուսակցությունը սպասում էր բախումների և ցույցերի կազմակերպումը դիտվեց որպես խնդիր կուսակցության համար: Զինված ուժերը պատրաստ սպասում էին ցույցից առաջ: Վերջում սակայն ուսանողները քաղաքով անցան խաղաղ և պատվիրակություն ուղարկեցին Սլովակիայի կրթության նախարարություն` ներկայացնելու իրենց պահանջները:
Նոյեմբերի 17
Նոյեմբերի 17-ի ուսանողների ցույցերի հուշարձան Պրահայում:
Երիտասարդների սոցիալիստական միությունը (Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության թև) կազմակերպեց լայնածավալ ցույց, որպեսզի նշեն Ուսանողի միջազգային օրը և հարգեն ուսանող Յան Օպլետալի՝ նացիստական կառավարության կողմից սպանության հիսունամյակը:
Երիտասարդ սոցիալիստների մեծ մասը դեմ էր կոմունիստական վերնախավին, սակայն վախենում էին այդ մասին բարձրաձայնել: Այս ցույցը համարձակություն տվեց շատ ուսանողների պաշտպանել իրենց տեսակետները: Նրանք քայլեցին դեպի Վիշեհրադ գերեզմանատուն և այցելեցին Կարել Հինեկ Մախայի շիրիմին, որից հետո պաշտոնապես քայլերթն ավարտվեց Պրահայի կենտրոնում` ցույց տալով հակակոմունիստական ցուցանակներ և վանկարկումներ:
Տեղի ժամանակով 19:30-ին ցուցարարներին կանգնեցրեց ոստիկանությունը Նարոդնի փողոցում: Նրանք փակեցին փախուստի բոլոր ճանապարհները և գրոհեցին ուսանողների վրա: Երբ բոլոր ցուցարարները սկսեցին ցրվել, մասնակիցներից մեկը` գաղտնի ոստիկանության գործակալ Լուդվիգ Զիֆչակը, պառկեց փողոցում: Զիֆչակը ֆիզիկական որևէ բռնության չէր ենթարկվել, նա ձևացրել էր: Ոստիկանները նրա անվնաս մարմինը տեղափոխեցին շտապօգնության մեքենա:
Իրադրությունը դարձավ վտանգավոր, քանի որ մասնակիցները կարծեցին, որ ուսանողը մահացել է: Սակայն Դրահոմիրա Դրաժկան բացահայտեց, որ այս ամենը կեղծիք է: Դրաժկան աշխատում էր քոլեջում և խոստովանեց կեղծիքի մասին որոշ մարդկանց մյուս օրը, ներառյալ լրագրող Պետր Ուհլի կնոջը, ով Ժողովրդական ռադիոյի թղթակից էր:
Այս իրադարձությունը միավորեց ժողովրդին և վերաճեց հեղափոխության: Նույն երեկոյան ուսանողները և թատրոնի դերասանները համաձայնեցին գնալ պայքարի:
Երկու ուսանողներ այցելեցին վարչապետ Լադիսլավ Ադամեցին իր առանձնատանը և բացատրեցին նրան, թե ինչ է տեղի ունեցել Նարոդնի փողոցում: Ռեալիստիկ թատրոնը հայտարարեց գործադուլի մասին և մյուս թատրոնները արագորեն միացան: Թատրոնները բացեցին իրենց դռները հանրային քննարկումների համար:
Պրահայի Կատարողական արվեստի ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ Պրահայի ուսանողները հայտարարեցին դասադուլ: Այս դասադուլին միացան Չեխոսլովակիայի շատ համալսարանների ուսանողներ: Պրահայի թատրոնների աշխատակիցները և դերասանները սատարեցին դասադուլին: Ուսանողները և թատերական գործիչները կոչ արեցին համընդհանուր գործադուլի նոյեմբերի 27-ին:
Պատրաստվեցին ձեռագործ պաստառներ: Քանի որ ամբողջ լրատվական դաշտը (ռադիո, հեռուստատեսություն և մամուլ) ուղղակիորեն վերահսկվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, սա հաղորդագրություն հղելու միակ միջոցն էր:
Երեկոյան Ազատ Եվրոպա ռադիոն հայտարարեց, որ մեկ ուսանող (անունը Մարտին Շմիդ) սպանվել է ոստիկանության կողմից նախորդ օրվա ցույցի ժամանակ: Չնայած տեղեկատվությունը չէր համապատասխանում իրականությանը, այն առաջացրեց ճգնաժամ և ստիպեց շատ քաղաքացիների միանալ ցույցերին:
Արդյունքներ
Թավշյա հեղափոխության հաջողությունը ապահովված էր միջազգային բարենպաստ իրավիճակների շնորհիվ  (Բեռլինյան պատի անկում և ԽՍՀՄ-ի վերակառուցում):
Նոր քաղաքական ուժերի հաղթանակը հանգեցրեց օրենսդիր ուժերի վերականգման: 1990 թվականի հունիսին իրականացվեցին Դաշնային ժողովի ընտրությունները, 1990թ. նոյեմբերին՝  տեղական խորհուրդների:
Նախընտրական շրջանում Քաղաքացիական ֆորում և ОПН-ը փոխակերպվել են շարժման և միացրել անկուսակցական քաղաքացիններին և մանր-մանր կուսակցությունները: Վերականգնված կուսակցությունը, ինչպես նաև նրանք, ովքեր խաղացել են երկրորդական դեր, ծավալեց Քաղաքացիական ֆորում և ОПН հիմունքներով մրցակցային պայքարը: 1990 թվականին Չեխոսլովակիայում կար արդեն մոտ 40 կուսակցություն:
1990 թվականի մարտի 29-ին Դաշնային Ժողովը չեղյալ հայտարարեց երկրի հին անվանումը՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, իսկ ապրիլին այն փոխարինվեց նոր անվանումով՝ Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն: Սկսած 1993 թվականի հունվարի 1-ից՝ գոյություն ունեն երկու անկախ հանրապետություններ՝Չեխիան և Սլովակիան:
Իմ կարծիք: Ժամանակակից օրերին Հայաստանում տեղի է ունենում Թավշյա հեղափոխություն, քանի որ, ինչպես Չեխասլովակիայում տեղի ունեցող հեղափոխությունը, այն սկսել են ուսանողները: Հայաստանում և Չեխոսլովակիայում տեղի ունեցող հեղափոխությունների ընթացքում հեռացվել է իր պաշտոնից նախագահը, մեր դեպքում հեռացվել է վարչապետը: Նաև, ինչպես այն հեղափոխությունը, այս մեկը սկսվել է փոքր՝ 300 հոգանոց խմբերից և հասել մինչև 250000:
Աղբյուրներ՝




Комментариев нет:

Отправить комментарий