Страницы

среда, 14 ноября 2018 г.

14.11.2018


Որո՞նք են ոլորտը կարգավորողիրավական ակտերը

Հոդված 16. Նորմատիվիրավական ակտի լեզվաոճական կանոնները
1. Իրավական ակտի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի:
2. Նորմատիվ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:
3. Նորմատիվ իրավական ակտում չպետք է օգտագործվեն հազվադեպ կիրառվող բառեր և արտահայտություններ, պատկերավոր համեմատություններ, այլաբանություններ, չափազանցություններ, փոխաբերական իմաստով բառեր կամ արտահայտություններ, թաքնված ենթատեքստեր, անհարկի ձևակերպումներ, առօրյա խոսակցային, կենցաղային սովորական արտահայտություններ, ինչպես նաև անհարկի օտարալեզու տերմիններ:
4. Նորմատիվ իրավական ակտում պետք է ապահովվի իրավական ակտի տեքստի պատշաճ հակիրճությունը՝իրավական տեքստի նվազագույն ծավալի և դրա սահմաններում իրավական բովանդակության լիարժեք արտահայտմամբ:

5. Նորմատիվ իրավականակտերում պետք է բացառվենիրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

6. Հայաստանի Հանրապետությաննորմատիվ իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պետական լեզվով` հայերենով: Նորմատիվ իրավականակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:
7. Նորմատիվ իրավականակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակաիրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ միաժամանակ` փակագծերում, կարող են կիրառվել ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումներ կամ տերմիններ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ՝ համապատասխան բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինները և ինքնավար մարմինները կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր:
9. Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած նորմատիվիրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական, տեխնիկական սխալների ուղղման, որոնք չեն փոխում իրավական ակտի բովանդակությունը: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:
Ի՞նչ կարգավորում են տալիս
Այս կարգավորումներում ասվում էթեինչ դեպքերում է նորմատիվ իրավական ակտերը ունենում իրավաբանական ուժ, և այն, որ խախտելով սույն մասի պահանջների խախտումը կհանգեցնի այդ օրենքի չեղարկմանը (իրավաբանական ուժ չի ունենա): Այդպիսի կարգավորումներից է, օրինակ՝նորմատիվ իրավական ակտերը չպետք է պարունակեն օրաերկրյա բառեր, հապավումներ(առանց այդ հապավումների իրական տեսքը նշելու), պետք է պահպանվեն ՀՀ-ն պետական լեզուն՝հայերենը, պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները։

Բավարա՞ր է արդյոք առկակարգավորումը
Իմ տեսանկյունից բավարար է, միայն թե կարելի էր նշել, որ կարելի է նշել տեքստում թարգմանված բառեր օտաերկրյա լեզուններից, որոնք բոլոր նորմատիվ իրավական ակտերը հիմքը վերցրված է ուրիշ երկրներից։



Ի՞նչ կարող ենք առաջարկել գրականարեւելահայերենի կրող չհանդիսացողանձանց կրթության իրավունքնիրապե՛ս եւ լիարժեքորեն ապահովելուհամար:
Հայաստանում կարելի է բացել հատուկ արևմտահայերենով դպրոցներ, որովհետև այնպես չէ, որ արևմտահայերենով խոսացող մարդկանց քանակը քիչ է։ Մարդիկ, որոնք արտագաղթել են Հայաստան Սիրիայից, Լիբանանից և այն երկրներից կամ ուղղակի խոսում են արևելահայերեն, կարող ենք հաճախել այդպիսի դպրոցներ։ Այդպիսի դպրոցներում կդասավանդեն երեխաներին այլ կրթական ծրագրով, կամ ուղղակի արևելահայերենից արևմտահայերեն թարգմանված ծրագրով։
Իսկ լեզվի օրենքում կարելի է ավելացնել, որ մարդիկ ովքեր խոսում և գրում են արևմտահայերեն, պետք է ունենան արևելահայերեն խոսող երեխաների ծրագրից տարբերվող այլ կրթական ծրագիր։

Комментариев нет:

Отправить комментарий