Страницы

пятница, 16 ноября 2018 г.

«Կյանքի գիրը», «Բռնադատվածներ» նախագիծ

1925 թվական
Այս օրագրում Լեռ Կամսարը ներկայացնում է իր անցկացրած օրերը Ստալինի կառավարելու օրոք։ Այս ստեղծագործության մեջ միախառնված են մարդու կենցաղային և քաղաքացիական կյանքը։ Այս օրագրում ներկայացվում են, ոչ միայն Հայաստանում և Խորհրդային Միությունումայլ նաև Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում կատարվող իրադարձությունները։ Լեռ Կամսարը ներկայացնում է այն ժամանակվա իրադարձությունները հումորով՝ փորձելով հնարավորինս զերծ պահել ընթերցողին այն ժամանակ կատարվող դաժանագին իրադարձություններից։ Նա նաև մեջբերում է իր և կնոջ ունեցած վեճերը՝փոքր խնդիրների պատճառով, և ներկայացնում այն որպես պատերազմ։ Լեռ Կամսարը խոսում է բոլշևիկյան և դաշնակցական կառավարությունների մասին, մեջբերոլով այսպիսի  նախադասություն « Ըսողներ կան, թե քանի բոլշևիկյան կառավարությունը ողջ է, դաշնակցությունը պիտի մեռնե․․․», այսինքն այս մեջբերումից կարելի է ենթադրել, որ այսպես կոչված «Ըսողներ»-ի կարծիքով այդ երկու կառավարությունները միմյանց հակասող են, և չեն կարող գոյատևել կողք-կողքի։
Մեջբերումներ և դրանց վերլուծում
«Չարձանագրել դեպքերըկնշանակեանելին առջև դնել այն պատմագրինորապագային պիտի ցանկա մեր օրերու պատմությունը գրել»։ Այսինքն՝ Լեռ Կամսարը նկատի ունի, որ եթե ինքը չարձանագրի իր ժամանակ կատարվող դեպքերին, ապա  պատմիչները չեն կարողանա ճշգրիտ գրել այն ժամանակվա դեպքերի մասին։ Լեռ Կամսարը անպայման ցանկանում էր, որ այդ ժամանակվա դեպքերը հիշատակվեն ապագայում, որպեսզի մարդիկ իմանան, թե այն ժամանակ ինչպիսի բռնություններ են կատարվել մարդկանց հանդեպ, և ինչքան դաժան էին այն տարիները։
«Ճապոնիո մեջ մեծ հեղեղում ու երկրաշարժ։ Գետերը ետ կերթանծովերը առաջ կուգանհրդեհ ու անլուր աղետ։ Բայց Ճապոնիան այնքան բարձր օգնություն չկանչեց աշխարհինինչքան այսօր կինս՝ ինձի։ Շաքարամանը մրջյուն է քաշվերհեշտ բան չիմանաք։ Աղետը անով է մեծոր ես եթե ցանկայիկրնայի կանխել ու չեմ կամեցած։ Գործս թողած՝ աղետին վայրը կփութամ։ Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժենու զարմանալու ոչինչ կաբայց պիտի զարմանամի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու զայրանալու չէբայց պիտի զայրանամի՞նչ ճար ունիմխոմ ձեռներս ծալած դիտելու չե՞մ կանչված աղետը։» Լեռ Կամսարը սրանով ուզում է բարձրացնել և մեկտեղ ուշադրության բերել մարդու տրամադրությունը։ Նա նաև ցանկանում է նշել, իր կնոջ հանդեպ ունեցած իր սերը, որովհետև իր կնոջ ամեն ասածին, նույնիսկ այդքան չնչին, հղում է մեծ ուշադրություն, առանց վերապահումների։
«Անգլիացի գիտնական մը, որի անունը մոռցեր եմ՝ կըսե «Շարունակ մեկ բան տեսնելըոչինչ տեսնել կնշանակե»։ Նշանակում է, որ մարդը երբ ինչ-որ բան մի քանի անգամ է տեսնում,  դա նրա համար դառնում է սովորական մի երևույթ, որը իր համար ոչինչ չի նշանակում։ Այդպիսի մանիպուլիացիաներով էլ մարդկանց ներշնչում են այնպիսի բաներ, ինչպիսիք նրանք որոշ ժամանակ առաջ համարում էին սխալ:
«Ինձիօրինակքառաձայնը ավելի ախորժալուր էքան միաձայնը»։ Սա սովորական մարդու տրամաբանություն էսովորական լուրը լսելը չորս մարդուց ավելի դուրեկան է քան մեկ մարդուց։ Այսիքն՝ բոլոր մարդկանց համար 4 հոգուց տված լուրը ավելի մեծ կարևորություն ունի քան 1 մարդուց լուրը։ Մարդու համար դա այդպես է, բայց իրականում ոչ թե մարդաքանակին է պետք ուշադրություն դարձնել, այլ տվյալ մարդու որակական հատկանիշներին։
« Ութը մրջյուն շաքարամանին մեջ կշարժենու զարմանալու ոչինչ կաբայց պիտի զարմանամի՞նչ ընեմ։ Չորս մրջյուն ալ ճիգ կգործեն վարեն բարձրանալու.»: Այս հատվածքում չորս մրջյունները ներկայացված են տանջանքի տեսքով, քանզի իրենք տանջվում և ջանում էին բարձրանալ դեպի վեր, իսկ մյուս ութն էլ վերևում էին, դասելով  իրենց ավելի վեր, քան մյուս չորսը: Այս մեջբերումի հետ կարելի է կապել նաև վերը նշված մեջբերումը՝« Ըսողներ կանթե քանի բոլշևիկյան կառավարությունը ողջ էդաշնակցությունը պիտի մեռնե․․․»:. Ութ մրջյունը կարելի է դիտարկել, որպես բոլշևիկյան կառավարություն, իսկ ներքևի չորսը, որպես դաշնակցություն:
«Պարապ գլուխները նույնպե՞ս հարկի ենթակա ենգլուխներորք ոչ մեկ շահ բերած են տերերուն»: Այս մեջբերումից հասկանում ես, որ Լեռ Կամսարի կարծիքով բոլոր մարդիկ անկախ նրանից,  աշխատում են, թե չեն աշխատում, հարկ վճարելու ենթակա են:

Վերլուծության հեղինակներ՝Գոռ Բարխուդարյան, Տիգրան Արզումանյան
Խորհրդատու՝Աշոտ Տիգրանյան




Комментариев нет:

Отправить комментарий