Страницы

понедельник, 5 ноября 2018 г.

Սանասարի և Բաղդասարի բնութագիր


Սանասարը ամբողջ այդ ճյուղում ցուցադրում էր անվախություն, եղբոր հանդեպ հարգանք, իրավահավասարություն (այսինքն ինքը չէր օգտվում այն փաստից, որ նա ամենաուժեղ մարդն է աշխարհում): Նա մնաց իր երկրին հավատարիմ, իր կնոջը հավատարիմ։ Նա դատում էր ամենինչ սառնասրտորեն, ուշադրություն չտալով սեփական զգացմունքներին։ Սանասարը վատ կողմ չուներ:Բաղդասարը Սանասարից հետո եկող ամենահզոր մարդն էր աշխարհում, միշտ փորձում էր համաձայնության գալ եղբոր հետ։ Բաղդասարը վախկոտ էր, քանզի երբ Սանասարը մտավ ծով, որ վերցնի Թուր Կեծակին, Բաղդասարը վախեցավ իր հետ միասին մտնել այնտեղ։ Բաղդասարը լաց եղավ, երբ կարծեց թե Սանասարը մահացել է, այսինքն նա գիտակցում էր, որ հնարավոր է իր պատճառով մահացած լինի Սանասարը, քանզի իր ներկայությունը կարող էր օգնել Սանասարին ողջ մնալ։ Բաղդասարը եղբոր դեմ թուր է ճոճել, սովորական մի բանից, երբ իրեն մեկ անգամ, իսկ Սանասարին երկու անգամ էին բարև տվել նամակում։


Комментариев нет:

Отправить комментарий