Страницы

понедельник, 5 ноября 2018 г.

Փոքր Մհեր

1.      Փոքր Մհերը հոր դեմ մի անգամ սուր է ճոճում։ Ինչպե՞ս է դա պատահում։
Նա տեսնում է ջահել աղջկա մի ծեր մարդու հետ, նա ասում է այդ մարդուն, որ ավելի լավ է նա տա այդ աղջկան իր և իր գործերով անցնի: Այդ ծեր մարդը լինում է Դավիթը, իրենք կռվում են միմյանց հետ, և այդ կռվում ոչ ոք չէր հաղթել:
2.      Ի՞նչ անուղղելի հետևանք է ունենում Մհերի համար հոր դեմ կռվելը։
Դավիթը անիծում է Մհերին ասելով իրեն, որ նա կապրի անվերջ և ժառանգ չի ունենա:
3.      Երբ Քեռի Թորոսն ու Ձենով Հովանը գնում են Կապուտկող՝ Մհերին բերելուասում ենոր նա մեռել է։ Ինչպե՞ս են պարզումոր Մհերը մեռած չէ։

Եթե Մհերը մահացած լիներ, ապա իր դագաղի վրա կլիներ սասունցիների նշանը, որը կար Սանասարի, Մհերի և Դավիթի քարի վրա:
4.      Երբ գալիս էին Սասունճանապարհին Մատաղավանք կոչվող մի վանք կարուր իջևանել էին Քեռի ԹորոսըՁենով Հովանն ու Փոքր Մհերը։ Ինչպե՞ս եղավորՄհերը վանքի անունը դրեց Մատնեվանք։



Մհերը վանքի անունը դրեց Մատնեվանք, որովհետև այն մի հոգևորական ստացել էր առաջադրանք, որ երբ Մհերը գա իրենց տեղեկացնի իր գալու մասին և սպանեն Մհերին: Մհերը սպանում է բոլոր թշնամիներին ,իսկ հոգևորականի վրա մի գերան դնում ասելով, որ քանզի նա իրեն մատնեց, թող վանքի անունը լինի Մատնեվանք:
5.      Չմշկիկ Սուլթանի դեմ կռիվ գնալիս ո՞վ էր Մհերի աջակիցը։ Ուրիշ ո՞վ էր նման աջակցություն ստացել։

Մհերի աջակից ինչպես նաև Դավիթի աջակից եղել է Քուռկիկ Ջալալին:
6.      Ինչպե՞ս է Մհերը հանդիպում իր ապագա կնոջը՝ Գոհարին և ինչ փորձություն է հաղթահարում՝ նրան արժանանալու համար։

Մհերը գնում է Պաճիկ թագավորի թագավորություն, երբ իմանում է այդ ամենի մասին Պաճիկ թագավորը ասում է Մհերին, որ Դավիթը և ինքը իրար ասել են, որ եթե Դավիթը տղա ունենա, իսկ ինքը աղջիկ պետք է միմյանց հետ ամուսնանա: Դավիթը և այդ թագավորի աղջիկ Գոհարը միմյանց դեմ կռվում են չկարողանալով հաղթել միմյանց:
7.      Մհերը Սասունից հեռանալիս հանդիպում է քառասուն փահլևան եղբայրների։ Այդ եղբայրների կախարդ պառավ քույրը գրավել էլ հայրական գահը և սպանում ուխժռում էր քաղաքացիներին։ Ի՞նչ են առաջարկում եղբայրները Մհերին և ինչ է պատասխանում նա։
Մհերը կախարդ պառավ քրոջը սպանեց։ Քառասուն փահլևանները այնքան շնորհակալ էինոր առաջարկեցին Մհերին իրենց թագավորությունը։ Սակայն Մհերըհրաժարվեց:
8.      Մհերն ուղևորվում է Բաղդադ։ Ո՞ւմ գերեզմանն էր այնտեղ փնտրում։
Նա այնտեղ փնտրում էր Բաղդասարի գերեզմանը:
9.      Ինչո՞ւ Մհերը գնաց տոր ու մոր գերեզմանի՞նչ խորհուրդ էր անում։ Ի՞նչ խնդիր ուներ Մհերը։ Հերոսներից էլ ո՞վ ուներ նման խնդիր և ինչպես լուծեց այդ խնդիրը։Տարբերությունը ո՞րն էր։

Մհերի խնդիրը այն էր, որ նա խրվում էր հողի մեջ: Նա մոր ու հոր գերեզմաներից հարցնում է թե ինչա անի, իսկ նրանք պատասխանում են, որ Մհերի տեղը Ագռավաքարն է: Նման խնդիր ուներ նաև Մեծ Մհերը, բայց Մեծ Մհերը խրվում էր հողի մեջ այն պատճառով, որ նա ծանր էր,իսկ Փոքր Մհերին աշխարհը չէր թողում ոտքի կանգնել:
10.  Մհերն ինքն իրեն Վանի մոտ ի՞նչ փորձության է ենթարկում։ Ըստ էպոսի որտե՞ղ է հիմա Մհերը։
Մհերը աստծուց խնդրում էոր կռիվ տա իր հետկամ իրեն գրավ վերցնի։ Աստված յոթ հրեշտակների է ուղարկումսակայն Մհերի Թուր Կեծակի հարվածները չենխոցում նրանց։ Զգալովոր հողը արդեն չի դիմանում,նա գնում է Վանի մոտ և պայման դնում ինքն իր առջև, եթե քարի կիսվի նա ճիշտ է, թե ոչ ապա սխալ: Քարը կիսվում է և նա մտնում է այդ քարի մեջ Քուռկիկ Ջալալու հետ միասին:
11.  Էպոսի վերջերգում ո՞վ է հանդիպում Մհերին։ Ի՞նչ զրույց է ունենում նրա հետ։
Վերջերգում գալիս է հովիվ հարցնում Մհերին, թե երբ նա դուրս կգա, նա պատասխանում է, որ նա դուրս կգա, երբ աշխարհը քանդվի և վերակառուցվի:
12. Արդեն ավարտել ես «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») էպոսի ընթերցումը։ Տպավորություններդ գրիր (ինչ առանձնահատկություններ ունի էպոսըինչընդհանուր բան ունեն ճյուղերն ու հերոսներըքեզ որ ճյուղն ամենից շատ դուր եկավոր հերոսը կամ հերոսուհին էր հետաքրքիր։ Մեր՝ ժողովրդականմտածողության ու արտահայտման ինչ առանձնահատկություն զգացիր։ Ուրիշ ազգերի էպոս կկարդայի՞ր։ Ուրիշներին խորհուրդ կտայի՞ր կարդալու «ՍասունցիԴավիթը»)։
Էպոսը շատ հետաքրքիր էր, առանձնահատուկ էր իր հերոսների տեսակով, իրենց երկրի հանդեպ ունեցած սիրո, և մոգական կենդանիների մասնակցությամբ:  Ես խորհուրդ կտամ կարդալ Սասունցի Դավիթը 12 կամ ավելի տարեկան մարդկանց, որովհետև այդ տարիքից սկսած կարելի է լիովին հասկանալ և գիտակցել էպոսի ասելիքը:


Комментариев нет:

Отправить комментарий