Գտիր այն հատվածները,
որտեղ նկարագրվում
է Լևոնենց
տունը։
1. Արտիստը բնակվում էր
նույն տան
վերին հարկում:
Լուիզան մեզ
առաջնորդեց դեպի
գլխավոր սանդուղքը,
բարձրացանք չորրորդ
հարկը: Այնտեղից
նեղ, կեղտոտ,
փայտյա սանդուղքով
հասանք հինգերորդ
հարկը, մտանք
մի մթին
անցք: Անմիջապես
խփեց մեր
քթին ճարպի
մեջ տապակվող
մսի անախորժ
հոտը:
2. Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները, աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առջևին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ—որ թատրոնական զգեստ` նման Ռիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար: Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին...
Լևոնի մոր խոսքերից
ելնելով բնութագրիր
մորը։
Մայրը բառից բուն իմաստով ատում էր Լևոնին։ Նա Լևոնի ներկայությամբ
ասում էր, որ նա ցանկանում է աղջիկ ունենալ, որ Լևոնը ամեն օր գնում է իր հոր նման
թափառում, գնում է իր հարբեցող հոր հետքերով, հյուրերին պատշաճ ձևով չի դիմավորում
և այլն։
Պատմվածքից ընտրիր երեք
հատված, որտեղ
երևա, որ
Լևոնը երջանիկ
մարդ է։
1.
Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը: Մի շաբաթ էր` Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես, ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում: Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.
2. Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուց: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:
3. Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց ուրախության պատճառը: Երկու օր է` նրան կանչում են “Խերսոն” շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել “Մադրիդի շրջմոլիկը”: Նա մի շատ բարի մարդ է. իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: Երկու օրից հետո “Խերսոնը” գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից ետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո` Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները...
Ընտրիր այն հատվածը,
որտեղ երևում
է, որ
Լևոնը հեշտ
հանձնվող չէ,
նպատակասլաց է,
նախաձեռնող։
Մի օր, վերջապես, նա գնաց “Արքայական յախտա” մի նոր կիթառ ձեռքին: Երեկոյան պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկել ու համբուրվել նրա հետ: Նրա բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ խմել էր` վիշտը մոռացության տալու համար. ես քաջություն չունեցա նրան հանդիմանելու:
Փորձիր բացատրել Լևոնի
հուսահատության պատճառը։
Լևոնը հուսահատ էր, որովհետև նա
գիտակցում էր, որ Լուիզան ամուսնանալուց հետո այլևս ուշադրություն չի դարձնի իրեն,
և իրենք առաջվա նման չեն կարող ընկերություն անել։
Գրավոր բնութագրիր Լևոնի
կերպարը (Սահմանիր,
հատկանիշներն ասա,
նրա ազդեցություն-գործողությունը, քո
վերաբերմունքը, հոմանիշը)։
Լևոնի կերպարը ընդհանուր առմամբ
ներկայացնում է ընթերցողին մեկ մարդու ով երբեք չի հանցնվել, երբեք ողորմություն չի
խնդրել, երբեք թույլ չի տվել, որ իրեն խղճան։ Լևոնի բոլոր գործողությունները կատարվում
էին Լուիզայի սիրտը շահելու և մորն օգնելու համար։ Լևոնը իսկական տղամարդու օրինակ
է, չնայած իր երիտասարդ տարիքին նա կատարում էր հասուն տղամարդու գործողություններ։
Комментариев нет:
Отправить комментарий