Страницы

пятница, 28 декабря 2018 г.

Քերականական առաջադրանքներ

  1. Հոլովում են գոյականներըդերանուն ու բայերը:
2. Նախադասության մեջ ուղղակա ն հոլովը դառնում է ենթակաստորոգյալի մասորոշիչ(ինչպիսիորորքան), կոչական
Սեռականը ցույց է տալիս պատկանելիություն
Տրականը ցույց է տալիս մոտեցումտրում և հանգում:
Հայցականը դառնում է գործողության առարկա:
Բացառական ունենում է -ից կամ -ուց վերջավորություն
Գործիական -ով կամ -մբ վերջավորություն:
Ներգոյական ունեում է -ում վերջավորություն:
Հոլովումները լինում են 2 տեսակի՝ներքին և արտաքին:
Ներքին հոլովման ժամանակ բառի վերջին ձայնավորը փոխվում է ո-ի կամ ա-ի օրինակ՝ տուն դառնում է տան:
Արտաքին հոլովումներ են իուանոջցվա:

Հնչյունափոխություն. գտիր տրված բառերում հնչյունափոխությունը.
գիրուկ
 ե-ն դարձել է ի, գիսավոր է-ն դարձել է ի, դիմակ- ե-ն դարձել է ի, դիպված- ե-ն դարձել է ի, իջնել- ը-ն սղվել է, միջակ- ե-ն դարձել է ի, շիջել- ե-ն դարձել է ի, պիտանի- ե-ն  դարձել է ի, վիմագիր- ե-ն դարձել է ի, տիրույթ- ե-ն դարձել է ի, Ներսիսյան- ե-ն դարձել է ի, զինվոր- ե-ն դարձել է ի, հանդիսություն- ե-ն դարձել է ի, իգական է- դարձել է ի, գիտունիկ- ե-ն դարձել է ի։

2.      Լրացու բաց թողած տառերը և կետադրիր։
Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։
-Պարո՛ն, հասանք,-հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թփրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։
Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան անակնկալ էր այդ երգն օտարության մեջ։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողաց՝ կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած, նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես
 ո՞վ բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գռգռված ուղեղի մտածածին պատրանք։ Եվ այդ երգը ահա գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույս հոգին։

3.Առաջին երեք նախադասություններից դուրս գրիր գոյականներըորոշիր դրանց հոլովն ու հոլովումը։
Մարդն-հայցական, ու արտաքին, Միքայելը-սեռական, ի արտաքին, քայլերով-տրական, ա ներքին, ճանապարհը-սեռական, ի արտաքին հոլովը, աչքը-սեռական, ի արտաքին, ընթացող-հայցական, ի արտաքին, տղամարդու- սեռական, ու արտաքին, ոտքերին-տրական, ի արտաքին, լույս-հայցական, ի արտաքին, խաբկանք-հայցական, ի արտաքին:




4.Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.օրինակ՝ ուսուցիչ-ուս (արմատ)+ույց(ածանց)+իչ(ածանց)։
գրականություն
-գիր+ական+ություն, ախորժակ-ախորժ+ակ, գետնատարած-գետին+տանել+ած, վերելք-վեր+ելք, անվանարկում-անուն+արկել, անսահմանություն-ան+սահման+ություն, նավագնացություն-նավ+գնացք+ություն, անվավեր-ան+վավեր, խորհրդաժողով-խորհուրդ+ժողով, կայարանապետ-կայարան+պետ։




Комментариев нет:

Отправить комментарий