Կետադրիր տրված նախադասությունները
Կետադրիր տրված նախադասությունները
- Եվ ժողովուրդը՝ աշխատասեր ,բանիմաց ,հողին տվեցին նախկին քնքշությունը։
- Իմ աչքերի առաջ ճանապարհն էր և փիրուզե հավերժահարսը ՝ծովակը։
- Նա մտախոհ դիտում էր անդորր ջրի մակերևույթը՝մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
- Նոր ժամանած տիկինն սկսեց պատմել իր՝ Լեհաստան կատարած այցի մասին։
- Ես մոտենում եմ Մխիթարի՝ քաջ զորավարի գերեզմանին ,պառկում խոտերի վրա։
- Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
- Ոսկանը նայում էր մոմի՝ հոգեվարք ապրող բոցին։
- Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով պճնված։
- Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ։
- Մեր տան դիմաց՝ Հռիփսիմեի՝ վանքից ոչ հեռու զորանոցն էր։
Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։
ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության»համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
Գիտական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։
Комментариев нет:
Отправить комментарий