Страницы

понедельник, 3 декабря 2018 г.

Քերականական առաջադրանք


Հայոց լեզու
1.      Լրաքաղ արա օրվա լրատվական կայքերից։ Դուրս բերածդ լուրերը վերաշարադրիր և մեկ նախադասությամբ էլ մեկնաբանիր՝ ինչով է լուրը հետաքրքիր, ինչ է տալիս լուրն իմացողին։
Նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն ԵԽ կենտրոնակայանում բացեցին Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ «Անհնար է չսիրել Երևանը, նրա արտասովոր մթնոլորտը և այն ստեղծող մարդկանց, նրա դասական երաժշտության ու ջազ երեկոները՝ հայկական ճարտարապետության ժառանգության մոդեռն լուծումներով կառուցված ժամանակակից շինությունների հետ լիակատար ներդաշնակության մեջ։ Այսօրվա մեր փոքրիկ ցուցահանդեսն էլ Երևանի հանդեպ այդ սիրո դրսևորումներից մեկն է»։ Ամփոփելով խոսքը՝ Պարույր Հովհաննիսյանն աջակցություն հայտնեց ԵԽ կոնգրեսի նախաձեռնած բարեփոխումներին և շեշտեց, որ դա պետք է օրինակ ծառայի ԵԽ մյուս մարմինների համար։
Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն իր խոսքում նշեց, որ թեև Երևանը նշում է 2800-ամյակը, բայց հանդիսանում է երիտասարդ և աշխույժ քաղաք: Կոնգրեսի նախագահը հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևել Հայաստանում թավշյա հեղափոխությանը և միտված են զարգացնելու ՀՀ հետ սերտ համագործակցությունը:Նորությունը տալիս է իմացողին այն փաստը, որ երկրի տարիքը կարևոր չէ, կարևոր է միայն երկրի ներդաշնակությունը կոնկրետ ինչ-որ բանի հասնելու համար։
Աղբյուր՝https://armenpress.am/arm/news/953830.html
2.      Դասավորիր նախադասությունները՝ ըստ տրամաբանական հաջորդականության.

 
  • Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։
  • Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
  • Երբեմն տատս էլ էր քնում այգում. մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ մի բան էր պատմում։
  • Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։

    3.  Ընտրիր փակագծում եղած բառերից նա, որը համապատասխանում է նախադասության մտքին.



Комментариев нет:

Отправить комментарий