Страницы

среда, 2 января 2019 г.

Նոր Տարի

Ավարտվեց 2018 թվականը։ Արդեն կես տարի է ինչ սովորում եմ Ավագ դպրոցում։ Չնայած շարունակում եմ ուսումս նույն շենքում, գրեթե նույն մթնոլորտում, բայց ինձ զգում եմ ավելի մեծ և ավելի պատասխանատու։ Փորձեմ համառոտ ներկայացնեմ իմ ուսումնական ընթացքը։ Մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի՝այդ թվում «Սասնա ծռեր» խաղ մրցույթին։ Վերջինիս նախապատրաստվելու ընթացքում ընկեր Հասմիկի ջանքերի շնորհիվ ամբողջովին կարդացի Սասունցի Դավիթ էպոսը։ Ծանոթացա բազմաթիվ ավանդույթունների և իրադարձությունների։ Տարին լի էր հետաքրքիր ճամփորդություներով։ Անկեղծ ասած չնկատեցի՝ ինչպես անցավ ամբողջ կիսամյակը, որն էլ հենց խոսում է ուսումնական ընթացքի հետաքրքրության և ճիշտ կազմակերպման մասին։ Շնորհակալ եմ իմ դասավանդողներին և ցանկանում եմ ուժ, եռանդ և ծով համբերատարություն։

Комментариев нет:

Отправить комментарий