Страницы

вторник, 19 февраля 2019 г.

Այլընտրանքային դաս

Ամսի 13-ին և 15-ին մի խումբ ութերորդցիներ եկան մեր դասարան մեզ սովորեցնելու և քննելու իրենց սովորեցրած թեմայից: Այդ դասին իրենք պատմեցին Տիգրան Մեծի մասին, իր գահակալման ժամանակաշրջանի մասին, չծավալվեմ ավելի մանրամասն, թե ինչ էին իրենք պատմում, բայց դա շատ հետաքրքիր էր: Իրենք կարողացան մեզ տալ մշակված ինֆորմացիան, որը ավելի հեշտ էր ընկալել: Իրենք բաժանել էին ինֆորմացիան երեք մասի և ներկայացրեցին դա մեզ: Իրենց մոտեցման մեջ սխալ կար, որովհետև իրենց բաժանած հատվածներում իրենք փոխում էին որոշ նրբություններ, դա կատարվում էր անգիտակցաբար, որովհետև իրենց ընկալումները տեքստի մասին տարբերվում են: Ընդհանուր առմամբ իրենց կատարած աշխատանքը լավ էր, իրենք կարողանում էին պատասխանել մեր հարցերին, որոնք պահանջում էին այլ մոտեցում: Դասը 6-րդ դասարանի թեմայով էր, բայց ներկայացվում էր այլ հավելյալ տեղեկություններով, որոնք կարող էին վերցրված լինել այլ աղբյուրներից: Ես կցանկանամ, որ իրենք կրկնեն այս դասը:

Комментариев нет:

Отправить комментарий