Страницы

вторник, 5 марта 2019 г.

Փարվանա



Գնահատիր աղջկա նկատառումը՝
«— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…»
Նա ցանկանում էր ասել, որ իրեն սեր է պետք և ոչ թե ուժեղ տղամարդ, որը թեպետ կարող էր լինել վատը և աղջիկը ինքն իրեն երջանիկ զգալու փոխարեն իրեն զգալ ավելի տխուր և ձանձրալի, կյանքն էլ դառնալ անհետաքրքիր: Նրան սեր էր պետք, այնպիսի սեր որը այդ անշեջ կրակի պես կվառեր իր սիրը և երբեք չէր մարի: Նրանք անշեջ կրակ չէր պետք, անմար սեր էր պետք, ահա թե ինչ էր նա ուզում:
Աղջիկը ցանկանում էր ասել, որ ինքը սեր է ցանկանում, իրեն միևնույն է թե այդ անձնավորությունը կլիներ տկար կամ ուժեղ, իրեն պետք էր մի մարդ ով կվառեր իր սիրտը և նա իր հետ իրեն երջանիկ կզգար: Նրան պետք էր անմար, անհագ սեր, դա է իր ցանկությունը:
Քո կարծիքով ի՞նչ էր ուզում արքայադուստրը և ինչո՞ւ նրան չհասկացան կտրիճները (գրավոր շարադրանք՝ 50-70բառ)։
Արքայադուստրը ցանկանում էր մի մարդու ով իր սիրտը կվառեր այդ անշեջ կրակով և կդառնար իր միակը: Փարվանան աղջիկ էր, որը երազում էր գտնել իր սիրուն, գտնել մի մարդու ով կտա իրեն երջանկություն:  Իր կարծիքով այն մարդը ով կարող էր գտնել անշեջ կրակը կդառնար իր սերը, այդ մարդը կարող էր լիներ մի լղար, տկար անձնավորություն բարի սրտով:


Комментариев нет:

Отправить комментарий