Նույնիսկ XVII դարում գիտնականները
չունեին միասնական
կարծիք. նրանց
մի մասը,
այդ թվում` Իսահակ Նյուտոնը,
պնդում էր,
որ լույսը
թեթևագույն մասնիկների
հոսք է,
մյուսները՝ որ
այն կազմված
է ալիքներից:
Առաջինները լույսի
անդրադարձումը բացատրում
էին՝ ենթադրելով,
որ մասնիկները
նյութի մակերևույթից
այնպես են
հետ ցատկում,
ինչպես բիլիարդի
գնդակները՝ դաշտի
կողերից: Այս
տեսությունը լույսը
դիտում էր
որպես ֆոտոնների՝
տարրական մասնիկների
շարժում: Սակայն
այն չէր
բացատրում լույսի
բեկման երևույթը.
ինչո՞ւ է
մասնիկների մի
մասը հետ
ցատկում նյութի
մակերևույթից, իսկ
մյուսը՝ անցնում:
Այս և
նման շատ
երևույթներ ավելի
հեշտ էին
բացատրվում լույսի
ալիքային տեսության
դիրքերից, որի
հեղինակը անգլիացի
ֆիզիկոս Թոմաս Յունգն էր (1773–1829): Սակայն Յունգը
չէր ընդունում
լույսի` մասնիկների
հոսք լինելու
գաղափարը: Միայն
1905 թվականին Ալբերտ Այնշտեյնն ապացուցեց, որ
լույսը միաժամանակ
ունի և՜
մասնիկների, և՜
ալիքների հատկություններ: Ժամանակակից
պատկերացումների համաձայն՝
լույսը էլեկտրամագնիսական ալիքների
տարատեսակ է:
Արեգակի և
աստղերի, կրակի
և էլեկտրական
կայծի լույսը
ծնվում է
մինչև մի
քանի հազար
աստիճան տաքացած
ատոմներում: Բայց
լինում է
նաև «սառը» լույս,
որն արձակում
են փտած
փայտը, լուսատտիկները, տաք
ծովերի ջրերում
բնակվող որոշ
միկրոօրգանիզմներ և
մարդկանց ստեղծած
լուսարձակող ներկերը:
Այդ լույսն
առաջանում է
քիմիական ռեակցիայի
արդյունքում, և
այս դեպքում
արդեն շատ
տաքանալը պարտադիր
չէ:
Комментариев нет:
Отправить комментарий