Страницы

вторник, 19 марта 2019 г.

Մարդու իրավունքների պաշտպան


 Մարդու իրավունքների պաշտպանն անկախ անձ է: Նա հետևում է պետական և տեղալամ ինքնակառավարման մարմինների: Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում են ամեն վեց տարին մեկ, պատգամավորի ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդ կամ ավելի մասով(առնվազն 80 պատգամավոր): Մարդու իրավունքների պաշտպանը անձեռնմխելի է: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

Комментариев нет:

Отправить комментарий