Страницы

вторник, 5 марта 2019 г.

Քառյակներ


Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսվում է ամեն օր։

Այս քառյակում հեղինակը ցանկանում է ասել, որ ամեն մարդ, որ նոր է մտնում այս կյանք հանդիպում է դժվարությունների, որոնք հանդիպել է նախորդ սերունդը: Նախորդ սերունդը ինչքան էլ փորձի օգնել, ինչքան էլ փորձի ճիշտ խորհուրդներ տալ, խրատել միևնույն է այդ սերունդը մինչև ինքն չհանդիպի այդ իրավիճակին իր սեփական կյանքում պատրաստ չի լինի այդ իրավիճակին հակահարված տալ:
***
Ազատ օրըազատ սերըամեն բարիք իր ձեռքին,
Տանջումտանջվումորոնում էու դժբախտ է նա կրկին.
Է՜յ անխելք մարդե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարhքը շեն ու լի։
Քառյակի մեջ հեղինակը խոսում է մարդու ամենամեծ կյանքի խնդրի մասին՝ ժամանակիԻնչքան մարդը փորձում է խնայել ժամանակը այդքան քիչ ժամանակ էմնում մարդունՄարդը պետք է իր կյանքը վայելի , քանզի ամեն մարդ ծնվում և մահանում է մեկ անգամ և այդ ժամանակը պետք է ճիշտ օգտագործելԱպրիր կյանքդվայելելով այն:

***
Հե՜յ ագահ մարդհե՜յ անգոհ մարդմիտքդ երկարկյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պեսքեզնից առաջքո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքիցթե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիրուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Այս քառյակում հեղինակը ցանկանում է ասել, որ մարդը ինչքան ագահ է լինում, ինչքան փորձում է կյանքից առավելագույնը ստանալ այդ քիչ բան է նա տանում իր հետ: Ագահ մարդկանց էլ միշտ կյանքում հանդիպում են դժբախտություններ, և մարդը պետք է ուղղակի խաղաղ անցկացնի այդ ժամանակը, որ իրեն տրված է վայելելով իր կյանքը:


Комментариев нет:

Отправить комментарий